Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուր էլ գնանք, դուռը բռնակից բռնելով ենք բացում, իսկ իրենք սովոր են անգամ բռնակ լինելու պարագայում «քացով դուռը ջարդել, մտնել». զոհվածի հայր

15/03/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, համոզված է՝  Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում զոհված զինծառայողների ծնողներին ցավեցնելով։ Եռաբլուրը պարբերաբար գրոհելու, ուժով այնտեղ մուտք գործելու և որդեկորույս մայրերին քաշքշելով տարածքից հեռացնելու այլ բացատրություն Աստղ Գալեյանը չի գտնում։

«Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանն էլ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց՝ ազգայինն ամբողջովին վերացնելու, ազգային հավաքական հիշողությունը ջնջելու խնդիր է դրված։

Անդրադառնալով խոսակցություններին, թե իբր իրենք՝ որդեկորույս ծնողները, 50 հոգանոց խմբերով տեսախցիկներով ներխուժում են դպրոցներ՝ ստուգելու «Փառքի անկյունները»՝ Արա Ռոստոմյանը նշեց՝ իրենք, ուր էլ գնան, դուռը բռնակից բռնելով են բացում, իսկ ահա գործող իշխանությունները սովոր են անգամ բռնակ լինելու պարագայում «քացով դուռը ջարդել, մտնել»։

«Երկրորդ, 50 հոգի որ ասում են, մենք 5 հոգի ենք եղել, իրենք են մենակ ոհմակներով ման գալիս։ Մենք ոհմակով ման չենք գալիս, որովհետև ուր որ գնում ենք, մեր հայրենիքն է, մեր հողը»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկատու քաղաքացին է, Արա Ռոստոմյանը պատասխանեց՝ եթե Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, գործում են օրենքներ, յուրաքանչյուր քաղաքացի և գործատու պարտավոր է հարկ վճարել։
«Մեզ համար հերոսն այն մարդն է, որ կյանքը Հայրենիքի համար զոհում է, հերոսը Եռաբլուրի տղաներն են, առաջին պատերազմի ժամանակ Շուշին ազատագրած տղաները, հերոսը Ռոբերտն է, հերոսն իմ տղան է, Աստղիկի ու Արթուրի տղաներն են, Դուշման Վարդանը և Մոնթեն, որոնք գիտակցված են գնացել այդ ամենին։

Աննա Հակոբյանն էլ է հերոս, հիմնադրամի տնօրեն է դարձել։ Այն ժամանակ, որ Աշոտիկ էր ծնել, այդ ժամանակ հերոս դառավ, հիմա էլ հիմնադրամի տնօրեն է դարձել, հիմա էլ հերոս կդառնա։ Եթե ինքն ուզում է մեր կանանց նմանեցնի իր կնոջը, լավ, մենք ի՞նչ ենք արել, որ ուզում է մեզ անպատվել»,- հարց հնչեցրեց Ռոստոմյանը։

Ասուլիսին ներկա Աստղ Գալեյանն էլ իր հերթին նկատեց՝ պետության ղեկավարն ամեն կերպ արժեզրկում է «հերոս» հասկացողությունը։

Նույն կարծիքը հայտնեցին նաև ներկա մյուս ծնողները՝ շեշտելով, որ պետության կողմից արվում է ամեն ինչ՝ ստվերելու հերոսների անձնազոհությունը։

Նրանք միաժամանակ նշեցին, որ անհանգստացած են իշխանությունների կողմից հնարավոր նոր զիջումներից, սակայն միայնակ չեն կարող պայքարել խնդրի դեմ։ Այդ է պատճառը, որ կոչ են արել քաղաքական ուժերին՝ վանելու հավակնությունները, միավորվել և համատեղ պայքարել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Որդիների կանչ» ՀԿ անդամները մարզային այցելություններով ճշտում են՝ արդյոք դպրոցներից հեռացված են «Փառքի անկյունները»

Հաջորդ գրառումը

Գարիկ Գալեյանի առողջական վիճակն այս պահին բավարար է, բուժում է ընդունում

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

16/05/2026
Հասարակություն

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

16/05/2026
Հասարակություն

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

15/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հաջորդ գրառումը

Գարիկ Գալեյանի առողջական վիճակն այս պահին բավարար է, բուժում է ընդունում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական