Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախատոնական գնաճի փուլը կսկսվի դեկտեմբերի 15-ից հետո. Բաբկեն Պիպոյան

05/12/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի, նախորդ տարիների համեմատ, նախաամանորյա թանկացումների պատկերը մի փոքր տարբեր կլինի. պատճառն այն է, որ ամբողջ տարվա ընթացքում գնաճն աննախադեպ է եղել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ աննախադեպ գնաճի պայմաններում թանկացումները տոնական օրերին տոկոսային առումով տարբերվում են այն տարիներից, երբ գնաճն այդքան էլ բարձր տոկոս չի կազմել։

«Իսկ ահա առաջարկ-պահանջարկով պայմանավորված գնաճի փուլը կսկսվի դեկտեմբերի 15-ից հետո։

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գնաճն այս պահին մոտ է տարվա ընթացքում պահպանված պատկերին կամ շատ քիչ է տարբերվում։ Այնպես չէ, որ նախորդող ամիսներին գնանկում ենք ունեցել, հակառակն՝ ամեն հաջորդ ամիս, նախորդի համեմատ, գնաճ ենք ունեցել, այսինքն՝ գնաճային ֆոնը մեր կյանքում պահպանվել է։ Հիմա մենք պետք է այս նոր գնաճը դիտարկենք այս համատեքստում»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Դեկտեմբերի 15-ից հետո, ըստ մեր զրուցակցի, պետք է սպասել հատկապես մսեղենի, գյուղմթերքի և տոնական սեղանին բնորոշ որոշ ապրանքակտեսակների գների բարձրացման։

«Օրինակ՝ հայտնի է, որ Ամանորին ընդառաջ՝ խոզի ազդրամսի գինն ավելանում է, բայց պետք է դիտարկենք՝ ընդհանուր խոզի մսի միջին գինը փոխվո՞ւմ է, թե ոչ, որովհետև մսավաճառներն, օրինակ, այդ օրերին սկսում են խոզի թիակն ավելի դժվար վաճառել, և ստիպված՝ այդ հատվածի մսի գինն էժանացնում են։

Այսինքն՝ խոզի մսի գինը պետք է ֆիքսել ոչ թե ընդամենն ազդրամսի արժեքով, այլ՝ ընդհանուր վերցրած՝ հասկանալով՝ արդյոք խոզի մսի մթերման գինը փոխվում է, թե ոչ»,- պարզաբանեց Պիպոյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը միաժամանակ դժվարացավ կոնկրետ թիվ նշել՝ այս տարի՝ առկա գնաճի պայամններում, որքան կարժենա ամանորյա սեղանը միջին վիճակագրական հայ ընտանիքի համար։

Պատճառն, ըստ նրա, այն է, որ «միջին վիճակագրական» ասվածը խիստ հարաբերական է։

«Հայ ընտանիքների միջին ինդեքսը 3.5 է։ Նման ընտանիքները, պայմանական վերցրած, տոնական օրերին կարող են ունենալ մինչև 10 հյուր, մինչդեռ 6-7 հոգուց բաղկացած ընտանիքները՝ ընդհուպ 20-30 հյուր, երբեմն՝ ավելի շատ։ Հասկանալի է, որ այդ ընտանիքների ամանորյա ծախսերն էականորեն տարբերվելու են միմյանցից։ Ինչո՞ւ. որովհետև այն սնունդը, որն ամեն օր օգտագործում են տարբեր թվով անդամներ ունեցող ընտանիքներում, արդեն իսկ գների մեջ 2 անգամ տարբեր է։ Պայմանական՝ մի ընտանիքում խոզի միս գնում են 3, մյուսում՝ 7 հոգու հաշվարկով։

Ինչ վերաբերում է հյուրերին, նույն այդ ընտանիքներում գնումները համապատասխանաբար տարբերվելու են 3 անգամ։ Ահա այս պատճառով էլ միջինացված թիվ անհնար է նշել։ Մենք պետք է հասկանանք, որ միջին գին ուղղակի չկա»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թարգեʹք բամբասանքները, կարգի հրավիրեք Ձեր վարչությանը. քաղաքապետը՝ Վահան Արսենյանին

Հաջորդ գրառումը

Մեքենաները դուրս են եկել երթևեկելի հատվածից. Լանջիկ-Մաստարայում մերկասառույց է (լուսանկարներ)

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Մեքենաները դուրս են եկել երթևեկելի հատվածից. Լանջիկ-Մաստարայում մերկասառույց է (լուսանկարներ)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական