Բաշկորստանի Հանրապետությունում մեղուների պարսը հարձակվել է երկու երեխայի վրա։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ստերլիտամակ քաղաքի հիվանդանոցի հրապարակած հաղորդագրությանը։
Բժիշկների փոխանցմամբ՝ «վրիժառու» մեղուները երեխաներին խայթել են 465 ամգամ։ Տղաները, որ հարազատ եղբյարներ են, անտառ ինքնուրույն զբոսնելու են գնացել։ Մեղուների հարձակման պահին տղաներից մեկը կարողացել է փախչել, հասնել մինչեւ տուն ու եղելությունը պատմել ծնողներին։ Մյուսին պարսի ճիրաններից հայրը ու հորեղբայր են ազատել։
Ս․Վ․