Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտի 1-ից դեղատոմսերը միայն օնլայն տարբերակով

29/02/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 1-ից 470 անվանում դեղեր դուրս են գրվելու բացառապես էելկտրոնային եղանակով:

«Էլեկտրոնային ղեղատոմսը մեզ հնարավորություն է տալիս տեսնել հետագծելիությունը, թույլ է տալիս ստուգել դեղատոմս դուրս գրողի եւ դեղատան կապը: Մենք տեսնելու ենք, թե դեղն ով է դուրս գրել եւ որտեղից է դեղը վերցրել, եւ եթե անկանոնություններ նկատվեn: Նաեւ օբյեկտիվ խնդիրներ կան, օրինակ, բժիշկներ կան, որ ասում են՝ ես համոզված եմ այս դեղի ազդեցության վրա, որովհետեւ իմ պրակտիկան բերել է դրան»,-կառավարության այսօրվա ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ենթակաները թեման զարգացրին՝ յուրաքանչյուրը գովաբանելով, թե նոր որոշման արդյունքում ինչ է սպասվում հանրությանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց. «Մենք մի քայլ ավել ենք գնացել.  ոչ թե դեղի անունն է գրվելու, այլ դեղանյութի: Եվ եթե այդպես է, ապա առհասարակ բժիշկը չի կարող ուղղորդել: Արդեն գնորդն է որոշում՝ դեղանյութ պարունակող համապատասխան ակտիվության դեղը ինչ անուն ունենա կամ որ արտադրողի կողմից լինի»:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ասաց. «Դեղը դուրս է գրվելու ազդող նյութով, ոչ թե դեղի անվանումով: Քանի որ տվյալ ազդող նյութով կարող են 5-10 անվանումներով լինեն, բուժառուն հնարավորություն ունի  ընտրելու, թե որն է ուզում՝ ըստ մատչելիության: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում դեղատան աշխատակիցը չի կարող դոզայի կամ քանակի փոփոխություն կատարել, որն այսօր, ցավոք, նկատում ենք: Այստեղ մենք խզել ենք նաեւ կապը բժշկի հետ, որ չլինեն այդ ուղղորդումները»:

Այս նորամուծությունը կատարվելու է «Արմեդ» համակարգով, իսկ դրա համար  ամեն ինչ պատրաստ է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց. «Այստեղ շատ կարեւոր եւս մեկ հարց է լուծվում, երբ դեղատոմսը կապվում է իմ հիվանդության պատմության հետ: Եթե իմ անունով դուրս գրվեց ինչ-որ մի դեղ, որը կապ չունի իմ հիվանդության սիմպտոմատիկայի հետ, դա ահազանգ է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բեռլինում հանդիպումների երկրորդ օրն է

Հաջորդ գրառումը

Ավինյանն այսօր առավոտյան որոշել է ինքնակամ շինությունները քանդել. քանդող բրիգադն էլ անմիջապես գործի է անցել

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հասարակություն

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
Հասարակություն

Դանակահարության դեպք՝ Աբովյանում. մեկ սպանված և մեկ վիրավոր. գինու փառատոնի միջադեպից վրեժի հետևանքը

12/11/2025
Հասարակություն

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

12/11/2025
Հաջորդ գրառումը

Ավինյանն այսօր առավոտյան որոշել է ինքնակամ շինությունները քանդել. քանդող բրիգադն էլ անմիջապես գործի է անցել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական