Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է նշանակում «ադմինիստրատիվ հետևանքներ». ամեն ինչ սահմանին կանգնած զինվորականների գլխին չպետք է ջարդել. ռազմական փորձագետ

14/04/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմը չի ավարտվել, և ոչ ոք հստակ չի կարող պնդել՝ արդյոք մոտ ապագայում ռազմական գործողությունները կվերսկսվեն, թե ոչ։ Այդուհանդերձ, կան պարամետրեր, որոնց հետևելով՝ կարելի է որոշակի հետևություններ կատարել, որ առաջիկայում Ադրբեջանը պատերազմական նոր գործողությունների չի գնա, և մոտակա ամիսներին լայնածավալ պատերազմ չի լինի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փարձագետ Մհեր Հակոբյանը։

«Օրինակ՝ Թուրքիայում նախընտրական վիճակը. սա պատերազմի հավանականությունը որոշակիորեն իջեցնող հանգամանք է, որովհետև պաշտոնական Անկարան այժմ զբաղված է լրիվ այլ հոգսերով, իսկ Ալիևը, որքան էլ հոխորտա, առանց Անկարայի լայն աջակցության նոր պատերազմի գնալ չի կարող։

Երկրորդ զսպող գործոնը պաշտոնական Թեհրանի կոշտ դիրքորոշումն է՝ ուղղված Բաքվին, որ Իրանը Հայաստանի հարավում սահմանների փոփոխություն թույլ չի տա։

Ակնհայտ է նաև ռուսական գործոնը, որովհետև թեկուզ ՌԴ-ն Արևմուտքի կողմից հալածյալի կարգավիճակում է, բայց ուկրաինական ճակատում նրա վիճակն այնքան կրիտիկական չէ, որ Ադրբեջանը կարողանա Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ բռնություն կիրառել»,- ասաց Մհեր Հակոբյանը։

Ռազմական փորձագետի համոզմամբ՝ Ալիևը հիանալի հասկանում է, որ չնայած իր ուռճացված-հաղթական կերպարին՝ Ադրբեջանի ներսում տրամադրություններն այնքան էլ հուսալի չեն, և նոր պատերազմը կարող է անկանխատեսելի տարրեր ունենալ։

Անդրադառնալով Տեղ գյուղի մերձակայքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններից հետո Նիկոլ Փաշինայնի հայտարարությանը, որ «հանձնարարությունների կատարումը ձախողվել է, և իհարկե դրան պետք է հետևեն որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ», Մհեր Հակոբյանն ասաց.

«Թշնամու հետ սահմանային շփումները նոնսենս են. դրանք ընդհանրապես չպետք է լինեն։ Ռադիոկապով որոշակի շփումներ հնարավոր են՝ բայց ոչ ավելին։ Ո՞վ է տեսել, որ հենակետի ղեկավարը դիրքից առաջ գնա. նա այնտեղ կանգնած է՝ թշնամու ոտնձգությունը կանխելու, ոչ թե նրա հետ բանակցություններ վարելու կամ պետական սահմանի ապօրինի փոփոխություն թույլ տալու։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «ադմինիստրատիվ հետևանքներ» որակմանը, դա ի՞նչ է նշանակում։ Գուցե իրավակա՞ն հետևանքներ։ Վստահ եմ, որ իշխանության ադմինիստրատիվ հետևությունները լինելու են ինչ-որ մեկին պատժելը։ Իհարկե, պետական սահմանին լուրջ միջադեպ է տեղի ունեցել, և պետք է քրեական գործ հարուցվի, քննվի։ Իմ պատկերացմամբ պետք է քրեական վարույթ իրականացվի։

Բայց ամեն ինչ սահմանին կանգնած զինվորականների գլխին չպետք է ջարդել։ Տեղ գյուղի մերձակայքում սահմանային միջադեպն անընդունելի է, բայց անընդունելի է նաև ամեն բան զինվորականների գլխին ջարդելը»,- ասաց ռազմական փորձագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր տարածաշրջանը վտանգավոր է. Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել այստեղ

Հաջորդ գրառումը

Ակնհայտ է, որ այս փուլում ռազմական էսկալացիայի լուրջ վտանգ կա. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հաջորդ գրառումը

Ակնհայտ է, որ այս փուլում ռազմական էսկալացիայի լուրջ վտանգ կա. քաղաքագետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդուն հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նա ինքնասպանության...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական