Թափառող կենդանիների խնդիրը օրեցօր ահագնանում է։ Ի՞նչ անել, եթե ձեղ հանդիպել են հարձակվելու պատրաստ շներ։
1 Ոչ մի դեպքում չի կարելի փախչել։ Փախուստը միայն կավելացնի կենդանու ագրեսիան։
2 Բղավեք՝ «կանգնիր», «ոչ», «չանես», «ֆու»։ Շունը հասկանում է այս հրահանգները։ Իսկ եթե ոհմակով են, ապա եթե շներից մեկն էլ հասկանա այս հրահանգը և չհարձակվի, մյուսները ևս չեն հարձակվի ու կհանգստանան։ Եթե ձեր ճանապարհին հաճախ եք հանդիպում շների ոհմակների, ապա ավելի լավ է ձեզ հետ ունենաք պղպեղի սփրեյ և անհրաժեշտության դեպքում օգտագործեք այն։
3 Եթե հովանոց ունեք, կարող եք կտրուկ բացել այն։ Շները կվախենան ու կփախչեն։
4 Անձնական փորձից շատերը պնդում են, որ պետք է դանդաղ կռանալ ու ասել՝ լավ շուն, խելոք շուն։ Շները այս արտահայտությունից հանգստանում են։
5 Ոչ մի դեպքում չի կարելի նայել շան աչքերի մեջ։ Նրանք դրանից ավելի են կատաղում։ Չի կարելի նաև կտրուկ գործողություններ անել։
6 Մարդկանց մի խումբ պնդում է, որ ուժեղ բղավելու դեպքում շները վախից փախչում են։ Ուրեմն պետք է բղավել, ինչքան ձայնալարերը թույլ կտան։
Այս խորհուրդները տվել են մարդիկ, որոնց հաջողվել է ագրեսիվ շների հարձակումը կանխել։