Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանի տրանսպորտի նոր սակագին. դուբլ երկու

13/03/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարին սկսվեց կայանատեղիի վարձավճարի թանկացմամբ ու ավարտվելու է հասարակական տրանսպորտի թանկացմամբ:

Որոշ ժամանակ առաջ մեծ աղմուկ հանած տրանսպորտի թանկացման հարցը պատճառ դարձավ, որ օրինագիծը չընդունվի։ Հայտարարվեց, որ օրինագիծը կվերանայվի և նորովի կներկայացվի հասարակությանը։ Այդպես էլ եղավ․

 «Սիրելի՛ երեւանցիներ, հարգելի՛ գործընկերներ։ Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագաու առաջիկա նիստում, նախատեսվում է՝ 30 օրվա համար 8800 դրամ, 90 օրվա համար 23600 դրամ, 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի խոսնակ  Հայկ Կոստանյանը եւ ավելացրել, որ ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր։

Տրանսպորտի մասին նոր նախագծում գների իջեցում՝ նախորդի համեմատ եւ անսահմանափակ երթեւեկություն է խոստանում Երեւանի քաղաքապետարանը։

«Ժամանակին ներկաներն էին պայքարում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ հիմա իրենք են ձեռնամուխ եղել թանկացման ոչ թե 50 դրամով, այլ 200 դրամով։ Էս օրենքը որ վերջնական ընդունեն, ավելի լավ է մեքենա գնեմ կամ էլ տաքսիով տեղից տեղ գնամ։ Գոնե գիտեմ՝ մեջքիս վրա երկուսից երեք հոգի չեմ տանում»,- մեզ հետ զրույցում ասում է 39-ամյա Կարապետը:

Մինչև ուղեվարձի թանկացումը, Երեւանի քաղաքապետարանը պետք է ձեռանմուխ լիներ ավտոբուսի կանգառները վերկանգնելու և կահավորելու աշխատանքներին: Այսինքն՝ լինի գին-որակ հարաբերակցությունը: Բարեփոխումների իրականացման արդյունքում պետք է նաեւ հստակեցվի՝ որտեղ են կանգառները, կանգառներում լինեն ցուցատախտակներ, որտեղ կնշվի, թե երբ է մոտենալու տրանսպորտը, կամ այդ երթուղով ո՞ր համարի հասարակական տրանսպորտն է երթեւեկում:

«Իրար մեջ խցկված մարդիկ երթևեկում են քիչ է, մի հատ էլ տրանսպորտի գին են թանկացնում. առանց այդ էլ մեր ժողովուրդը հազիվ ապրում է՝  օրվա հաց վաստակելով։ Ինչո՞ւ են համեմատվում Եվրոպայի հետ, երբ մենք դեռ չենք հասել նրանց սոցիալական ապահովության և զարգացվածության մակարդակին։ Նախկինների դեմ ժամանակին պայքարողները շարունակում են նրանց գործը»,-ասում է 64-ամյա Սուսաննան:

Մեզ հետ զրույցում 29-ամյա Աննան, որը հասարակական տրանսպորտից հաճախակի չի օգտվում, հեգնանքով նշում է. «Շատ լավ է, «ինտեգրվում ենք» Եվրոպային: Ցավոք, աշխատավարձերը, կենսաթոշակն ու ծիծաղ առաջացնող կրթաթոշակները մնում են դեռ խուլ ու հետամնաց կովկասյան ստանդարտերի վրա:

Երբ համեմատում ենք հարեւան Թբիլիսիի հետ, նկատում ենք, որ արժեքը բավականին ադեկվատ է, և բացի այն, որ տարվա կտրվածքով է մատչելի, նաեւ փաթեթում ներառված է մետրոն, իսկ 90 րոպեի ընթացքում կարող ես ավտոբուսը փոխել անվճար»:

Երբ չկա համակարգային մոտեցում, ապա կարող ենք սպասել դուբլ երեքին էլ, չորսին էլ:

Հասմիկ Մխիթարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ԵԽ բանաձևն ընդունվեց 504 կողմ ձայնով

Հաջորդ գրառումը

Ձեր սակագներով Եվրոպային էլ եք տալիս-անցնում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը սպանվել է իր տան բակում

24/09/2025
Հասարակություն

Ֆիշինգ. «Facebook»-ով և «Instagram»-ով ձեզ ուղարկված ծանուցումներին չվստահեք

20/09/2025
Հասարակություն

«Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ. «Հայհեղինակի» գլխավոր տնօրեն  

16/09/2025
Հասարակություն

7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել. Վարդան Ղուկասյանը պատմել է, թե ինչպես են տարել որդուն

11/09/2025
Հաջորդ գրառումը

Ձեր սակագներով Եվրոպային էլ եք տալիս-անցնում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

Սեպտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության` թերևս ամենածանր հիշողության օրն է։ Հինգ տարի առաջ սկսվեց պատերազմ, որն ունեցավ ողբերգական հետևանքներ՝ հազարավոր...

ԿարդալDetails

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025

Եվ ինչքան մեղավորները շարունակեն անպատիժ մնալ, վիճակն ավելի է սրվելու, կորուստներն էլ՝ շատանալու. Արսեն Ջուլֆալակյան

27/09/2025

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական