Շվեյցարիայի Բրիենց գյուղի բնակիչներին տեղական իշխանությունը տները լքելու հրահանգ է տվել։ Այս մասին «The Guardian»-ն է գրում։
Գյուղապետարանից մարդկանց հայտնել են, որ մեծ է սողանքի վտանգը, ինչը կարող է քշել-տանել գյուղն ամբողջությամբ։
Ենթադրվում է, որ սողանքն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կլինի, վտանգավորության «նարնջագույն» աստիճան է սահմանվել։ Իսկ դա ենթադրում է, որ ավելի քան 100 մարդ տարհանվելու է գյուղից։
Բրիենցի բնակիչներին արդեն իսկ չի թույլատրվում գիշերել տներում, քանի որ սողանքն իրական աղետ ու ողբերգություն կդառնա, եթե մարդիկ այդ պահին քնած լինեն։
Ս․Վ․