Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ոստիկանության բարեփոխումներ. Ներքին գործերի նախարարության և Ոստիկանական գվարդիայի ստեղծում» խորագրով քննարկմանը, որին մասնակցել են մի շարք լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ:
ԱՆ-ից Azg.am-ին հայտնում են, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ձևավորման աշխատանքներին:
Այնուհետ, Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Միջոցառումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom House» կազմակերպության աջակցությամբ: