ԱՄՆ-ում առաջին սերնդի «iPhone»-ը վաճառվել է ռեկորդային բարձր գնով՝ 190 հազար դոլարով: Սմարթֆոնի վաճառքը տեղի է ունեցել «LCG Auctions»-ի աճուրդի տանը, որ հեռախոսի վաճառքի համար բազմաթիվ դիմումներ է ստացել: «iPhone»-ի համար նախնական գին է սահմանված եղել 10 հազար դոլարը:
Բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին սերնդի «iPhone»-ն արտադրությունից ու շուկա դուրս գալուց անմիջապես հետո՝ երկու ամիս անց, այլեւս չի արտադրվել: Այն ժամանակ սմարթֆոնը եղել է ոչ պահանջված, հետեւաբար՝ նաեւ չվաճառվող: Դա է պատճառը, որ աշխարհում սահամանփակ քանակով առաջին սերնդի «iPhone» կա, ինչն այժմ վաճառվում է ռեկորդային բարձր գնով։
Ս.Վ.