Հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր» կտավը վաճառվել է աճուրդում։ «Auction Holding» աճուրդի տան լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նկարը վաճառվել է ավելի քան 991 հազար դոլարով:
Հայ նկարչի՝ 1878-ին վրձնած աշխատանքում պատկերում է «ծովային» Կոստանդնուպոլսը:
Նույն աճուրդի ժամանակ վաճառվել են նաեւ Իլյա Ռեպինի «Պատրիարք Ֆիլարետը» եւ Նիկոլաս Ռերիխի «Հիմալայաները» կտավները:
«Auction Holding» աճուրդի տունն ավելի վաղ հայտնել էր, որ Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» բնանկարը աճուրդի կհանվի ավելի քան 1 մլն դոլարով: Բայց, փաստորեն, այն ավելի էժան է վաճառվել:
Ս.Վ.