Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Թրամփը կոշիկ է արտադրում

Բրենդն իր անունով է կոչել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը թողարկել է «Trump Sneakers» սպորտային կոշիկները։ «The Guardian» պարբերականը գրում է, որ ապրանքանիշը ներկայացվել է Ֆիլադելֆիայում՝ «Sneaker Con» փառատոնի ժամանակ։

Ներկայացվածներից ամենաթանկ մոդելի վրա կա Թրամբի անվան առաջին՝ «T», տառն ու ԱՄՆ դրոշ։ Նախնական հազար զույգով արտադրված 399 դոլարանոց կոշիկները սպառվել են միանգամից:

Նախկին նախագահն ասել է, որ բացի վերոնշյալ՝ 400 դոլարանոց կոշիկը, արտադրվել է նաեւ 200 դոլարանոց սպորտային մեկ այլ կոշիկ՝ նորից սահմանափակ քանակով: Դրանց վրա էլ «Red Wave» է գրությունը կա:

Ս.Վ.