Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Աղջիկը երեք օր մնացել է պատերի արանքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բակարանի նկուղից ընկել է եւ «խցանվել» շենքի նկուղում

Սոչիում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները փրկել են բնակելի շենքի պատերի արանքում երեք օր մնացած աղջկան. հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Փրկարարներին ահազանգել է շենքի բնակիչներից մեկը։ Նա իր բնակարանում օգնության կանչեր է լսել, բայց չի հասկացել, թե որտեղից են դրանք գալիս։ Հետո իջել է շենքի նկուղ ու հասկացել՝ օգնության ձայները հենց այդտեղից են գալիս ։ Պարզվել է՝ բնակչուհին, իր բնակարանի նկուղից ընկնելով, «խցանվել» է շենքի նկուղի պատերի արանքում:

Նրան դուրս բերելու համար փրկարարները ստիպված են եղել քանդել աղյուսե պատի մի հատվածը: