Ժնեւում 20-ամյա տղային հոսպիտալացրել են այն բանից հետո, երբ նա «գլուխը խոթել է» աշխարհի ամենահզոր շատրվանի՝ Ժե–դոյի շիթի մեջ։ Այս մասին գրում է «Le Parisien» պարբերականը։
Տղան փորձել ձեռքերով շրջանի մեջ առնել՝ «գրկել», Ժնեւի լճի շատրվանը։ Այնինչ ջրի հզոր շիթն է տղային իր վրա առել, օդ բարձրացրել ու բարձրությունից ներքեւ գցել։ Այս ամենը կարծես քիչ է՝ տղան, արթնանալով թմբիրից, գետնից բարձրացել ու իրեն լիճն է գցել։ Տարածքում գտնվող փրկարարները, ըստ երևույթին տեսնելով տղայի՝ մեղմ ասած վատ վիճակը, նրան հանել են լճից ու մոտակա հիվանդանոց տեղափոխել։Հայտնի է, որ Ժե–դո շատրվանը 200 կմ/ժ արագությամբ վայրկյանում 500 լիտր ջուր է ցայտում։ Ֆանտանի բարձրությունը հասնում է մինչեւ 147 մետրի։
Ս․Վ․