Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է․ «Տաթևիկ Վիրաբյանը տան ճանապարհին է: Այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը:
Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Հյուր չգնաք, չզանգեք»։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը (Տաթև Արցախ) սեպտեմբերի 19-ին արած գրառման համար կալանավորվել է։ Դատաիրավական համակարգն այն համարել է բռնության կոչ։