Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ մի տուն գնալ, միայն փողոց․ Անի Կարապետյանն առցանց հարթակներում զանգվածային անկարգություններ կատարելուն հրահրող կոչեր է հնչեցրել․ ՔԿ

25/11/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավարտվել է Ա․Կարապետյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, զանգվածային անկարգություններ կատարելուն, ինչպես նաև ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հավաքի առկայության պայմաններում, Ա. Կարապետյանը, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու ուղղակի դիտավորությամբ, իրեն պատկանող և իր կողմից կառավարվող «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Ani Karapetyan անունով էջում, բոլորին հասանելի եղանակով կատարել է զանգվածային անկարգություններ կատարելուն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված կոչեր պարունակող գրառումներ, մասնավորապես՝ ««Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Տարբերակ՝ գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում: Ստեղծեք կոլապս, պարալիզել փողոցները: Արցախը չի ընկնելու, գործողություն և միայն գործողություն: Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակության ունեցող շենքեր, որից հետո իմանալ սատկած Նիկոլը որտեղ գալ սատկացնել նրան: Ոչ մի տուն գնալ, միայն փողոց, փողոց, փողոց»։

Հաշվի առնելով նշված ժամանակաշրջանում հասարակության մոտ առկա գերլարված, հուզական վիճակը՝ Ա․ Կարապետյանի հնչեցրած կոչերն ունակ են եղել ազդել իր լսարանի՝ հետևորդների վրա:

Նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը) 3-րդ մասի 3-րդ կետով և 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վստահաբար մի օր ինչ-որ մի աղբյուրից բացահայտվելու է, թե ով խոչընդոտեց 44-օրյայի շուտ ավարտվելուն, ով ում վրա ազդեց, ով չթողեց, որ այն դադարեցվի․ Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

«Tesla»-ի նոր՝ «Cybertruck»-ը պիկապը գնորդները վերավաճառել չեն կարողանա. Խոսքն առաջիկա մեկ տարվա մասին է

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

15/05/2026
Իրավունք

7 հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ին՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց

29/04/2026
Հաջորդ գրառումը

«Tesla»-ի նոր՝ «Cybertruck»-ը պիկապը գնորդները վերավաճառել չեն կարողանա. Խոսքն առաջիկա մեկ տարվա մասին է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական