Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել . դատախազություն

21/10/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի հուլիսի 3-ին՝ որպես ֆիզիկական անձ, պայմանագիր է կնքել ինքն իր հետ՝ այսինքն նույն հասարակական կազմակերպության նախագահի հետ, և 1 տարի 6 ամիս ժամկետով անհատույց փոխառությամբ ՀԿ-ին է տրամադրել 32 մլն 700 հազար դրամ: Հետագայում Ա.Գ.-ն ամբողջությամբ ստացել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, ինչպես նաև հավելյալ՝ 15 մլն 300 հազար դրամ: Այնուհետև Ա.Գ.-ն, լինելով արդեն ՀԿ փոխնախագահ, ունենալով մտերիմ հարաբերություններ գործող նախագահ Մ.Հ.-ի հետ, թաքցրել է իր կողմից ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը հետ ստացած լինելու հանգամանքը, և ՀԿ-ից գումարը բռնագանձելու նպատակով հայցադիմում է ներկայացրել դատարան:

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ Մ.Հ.-ն, տեղյակ լինելով, որ Ա.Գ.-ին ամբողջությամբ վճարվել է ՀԿ-ին փոխառությամբ տրված 32 մլն 700 հազար դրամը, այդ հանգամանքը հաստատող հաշվապահական փաստաթղթերը քաղաքացիական գործի շրջանակում դատարան ներկայացնելու, հայցի դեմ առարկելու և կազմակերպության օրինական շահերը պաշտպանելու փոխարեն, 2020 թվականի նոյեմբերի 13-ին, նշված հայցի շրջանակներում, հաշտության գրավոր համաձայնություն է կնքել Ա.Գ.-ի հետ: Հաշտության համաձայնությամբ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ն ընդունել է Ա.Գ.-ի նկատմամբ 32 մլն 700 հազար դրամ պարտք ունենալու հանգամանքը և պարտավորվել նշված գումարը նրան վերադարձնել մինչև 2026 թվականը:

Ա.Գ.-ն, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ից իր բանկային հաշվեհամարին կատարված փոխանցումների միջոցով ստացել և խաբեության եղանակով հափշտակել է 32 մլն 700 հազար դրամից 15 մլն 870 հազար դրամը:

Դատախազը 2024 թվականի հուլիսի 22-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Ա.Գ.-ի և ներկա նախագահ Մ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակություն): Մ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված է պաշտոնավարման կասեցումը: Ա.Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (առաջիկայում դատախազի կողմից ներկայացվելու է վերաքննիչ բողոք)»,- ասված է հաղորդագրության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանոնակարգից բխում է, որ հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր. Մհեր Գրիգորյան

Հաջորդ գրառումը

Այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը լիովին անկախ կառույց է. Ալեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

15/05/2026
Իրավունք

7 հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ին՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց

29/04/2026
Հաջորդ գրառումը

Այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը լիովին անկախ կառույց է. Ալեն Սիմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական