«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություններ են կատարվում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում. հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նախաքննական գաղտնիքով՝ պայմանավորված՝ այլ մանրամասներ հայտնի չեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան խուզարկություններ են սկսվել պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում։
«Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատող մեր լրագրողի փոխանցմամբ իրավապահները փակել են պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի դուռը ու ներսում ինչ-որ գործողություններ են կատարում։ Նրանցից մի քանիսն էլ դրսում են։
Գործողությունները իրականացնում են Քննչական կոմիտեի աշխատակիցները։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,-ասել են Քննչական կոմիտեից։
Նշենք նաև, որ պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակում են նաև նրա փաստաբանները։
Գործողություններ են իրականացվում նաև Բուժական գծով փոխտնօրեն Բ.Գ.Թ. Տիգրան Նալբանդյանի սենյակում։ Քննչական կոմիտեի կնիքով փաթեթ էր միջանցքում։







