Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ազատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավայրից և նրա նկատմամբ տնային կալանք կիրառեց:
Նրան արգելվեց նաև կապ ունենալ որևէ մեկի հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականներից: Դատավոր Վահե Դոլմազյանը նաև 25 մլն դրամ գրավ նշանակեց Արմեն Աշոտյանի նկատմամբ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ 15:00-ին:
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թ. հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
News.am