Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է.
Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսով: Երկարացվեց ի հեճուկս 30 պատգամավորների երաշխավորությունների, 40 միլիոն գրավի առաջարկի ու փաստաբանների փայլուն ու հիմնավոր միջնորդությանը:
Անկեղծ կլինեմ` նիստին հետևելով՝ տպավորությունս այն էր, որ խելք կունենան Աշոտյանի նամակագրություն, հեռախոսազանգ ու տեսակցություն սահմանափակելով տնային կալանք տալու համար, որով նրան մի կողմից կպահեն մեկուսացման մեջ, իսկ մյուս կողմից` կազատվեն այս «ծանրաքաշ» քաղբանտարկյալի «բեռից»:
Դանինգ-Կրյուգերի տեսությունը կրկին աշխատեց` որքան անխելք, այդքան հանդուգն: