Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի ողջ ընթացքում Նիկոլը քաոտիկ որոշումների մի ամբողջ շղթա է ընդունել. Միքայել Մինասյան

11/11/2020
- Պատերազմ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիմում եմ մեր դիվանագետներին և զինվորականներին

Ես գիտեմ, որ դուք շոկի մեջ եք։ Ճիշտ այնպես, ինչպես բոլորս։

Հարգե՜լի դիվանագետներ, Վստահ եմ, որ անգամ տեղյակ չեք, որ պատերազմի երրորդ օրվանից սկսած Զոհրաբ Մնացականյանին և Նիկոլ Փաշինյանին միջնորդներն առաջարկել են պատերազմի դադարեցման մեկ տասնյակից ավելի տարբերակներ՝ ամեն նորը նախորդից էականորեն վատը: Իսկ Նիկոլը միշտ մերժում էր մինչև համաձայնեց կապիտուլյացիային՝ հանձնելով գրեթե ամեն ինչ:

Ես գիտեմ, թե դիվանագիտական կորպուսը հանուն Արցախի ինչ հսկայական աշխատանք է կատարել անցած երեսուն տարիներին: Հիմա հասկանո՞ւմ եք, որ Նիկոլը մեր աշխատանքը լցրեց ջուրը։ Նրա պլանն ի սկզբանե մեկն էր՝ հայրենիքը հանձնել թշնամուն:

Զոհրաբ Մնացականյանը պարտավոր էր ճիշտ ժամանակին ահազանգել վերահաս աղետի մասին: Պարտավոր էր, բայց չարեց:

Հասկանում եմ՝ փաստը, որ Հայաստանի ղեկավարը դավաճան է, այնքան շոկային է, որ մարդու հավատ չի գալիս։ Բայց գաղտնի ստորագրված փաստաթուղթը հենց դրա մասին է։ Իսկ գործընթացը, որը հասունացրեց այդ անելանելիությունը, այլևս՝ պատմական խայտառակ փաստ:

Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։ Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։ Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։

Հրաժարական տուր։ Խոսիր: Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։

Հարգե՜լի սպաներ,Դուք չեք պարտվել: Նահանջը դեռ պարտություն չէ: Թշնամին չէր կարող գրավել հանձնածը: Տղերք, պատվի հարց է, խոսե՛ք։

Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին: Պատմեք, որ Վիտալի Բալասանյանն իր ջոկատով պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպանությունը, բայց Նիկոլն արգելեց:

Խոսեք, թե ոնց էր Նիկոլի կինը շտաբում վարչապետի անունից արգելում ներգրավել գեներալներ Օգանովսկուն և Լևոն Մնացականյանին մարտական գործողություններում և ինչ գնով նրանք հասան այդ նպատակին: Դուք գիտեք, թե ինչպես ֆեյսբուքում նվազող «հաղթական» էյֆորիան վերականգնելու նպատակով՝ հակահարձակման մասին ստատուս գրելու համար, Նիկոլը բանակային երրորդ կորպուսին գցեց մսաղացը:

Սա հատուկենտ դեպքեր չեն: Պատերազմի ողջ ընթացքում Նիկոլը քաոտիկ որոշումների մի ամբողջ շղթա է ընդունել՝ հակահարձակման հրաման տալով մսաղաց սարքել այն տեղերում, որտեղ դրա կարիքը չկար, նահանջի հրամաններ տվել, երբ հակահրաձակման կարիք կար:

Եվ այդ ողջ ընթացքում խաբել են ժողովրդին՝ հաղթանակի մասին կեղծիքով բթացնելով մարդկանց զգոնությունը: Խաբել են, որ մեղադրեն:

Հարգելի՛ սպաներ, վաղը, երբ չհասցնենք, ոչ մեկդ հանգիստ չի քնելու։ Չենք քնելու, որովհետև կարող էիք, բայց չարեցիք: Կարող էիք ժողովրդին շատ բան պատմել, բայց լռեցիք։ Կանգուն պահեք զորքը, մի լքեք դիրքը, մերկացրեք դավաճանին քանի դեռ իմաստ ունի։

Հետո, երբ էլ խոսեք, ուշ է լինելու։ Կռվից հետո սրեր չեն ճոճում։ Իսկ կռիվը դեռ չի ավարտվել: Հիմա է պետք։ Հենց հիմա՛։

Մեկընդմիշտ հիշեք, դիվանագետ, գեներալ, քաղաքական գործիչ, թե բանվոր, ժողովրդից թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էդմոն Մարուքյանի առաջարկած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ

Հաջորդ գրառումը

Ձերբակալվել է Արթուր Վանեցյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ձերբակալվել է Արթուր Վանեցյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական