Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազնվությունիցՙ հերոսացում

05/11/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 9-ինՙ Արցախում համառ մարտերի ժամանակ հերոսաբար ընկավ Կոտայքի մարզի Արզական գյուղի զավակ Նարեկ Մելքոնյանը:

Նարեկը Մելքոնյանների ընտանիքի երրորդ որդին էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի Բժշկական ֆակուլտետի ստոմատոլոգիայի բաժին: Մեկ կիսամյակ սովորելուց հետո, անդամագրվել էր «Ես եմ» ծրագրին եւ զորակոչվել բանակ:

Նարեկի մայրը հիշում է, որ ծրագրին անդամագրվել էր մեծ ցանկությամբ, ոգեւորությամբ եւ իհարկեՙ նպատակային, քանի որ ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր իր սեփական բիզնեսն սկսել:

Մայրը պատմում է, որ սկզբից չեն ցանկացել, քանի որ թե՛ վտանգավոր էր, եւ թե՛ երեք տարին երկար էր, բայց Նարեկը բացատրել էր, որ արձակուրդներով եթե հաշվենՙ երկար չի թվում:

Իսկ արդեն ծառայության անցնելուց հետո, հիշում է մայրը, դեռ չհասցրած կարոտելՙ մեկ շաբաթով արձակուրդ էր գալիս եւ իր հետ պարտադիր ծաղիկներ էր բերում, հպարտ կեցվածքով խոսում էր, ամեն բան այնքան լավ էր ներկայացնում, ասես հանգստյան տնից գար: Բայց դե բանակային կյանքը դժվար է, շատ բաներ չէր ասում, չէր պատմում: «Վերջերս էլ, երբ հեռախոսով խոսեցի հետը, լաց եղա, ասացՙ ինչի՞ ես լացում, մամ, եթե լացելու ես, էլ չեմ զանգի, չլացես, որ գամ…»,- թախիծով նշում է Նարեկի մայրը:

Սեպտեմբերի 25-ին Նարեկը սովորականի նման բարձրացել է դիրքեր, հոկտեմբերի 9-ին պետք է իջներ, բայց… ցավոք, կատաղի մարտերի ժամանակ ընկավ:

Մայրն իր հերոսացած որդու մասին պատմում էՙ տան փոքր տղան է եղել, չարաճճի, որ ասում էիՙ փոքր տղաս, վատ էր զգում, ասում էրՙ ես արդեն մեծ եմ, մա՛մ: Ասում էիՙ դու ինչքան մեծանասՙ մեկ է, փոքր տղաս կմնաս:

Երբ Նարեկը բանակից զանգահարում էր տուն, չէինք զգում իր կողմից վախ կամ լարվածություն, միշտ ասում էրՙ ամեն ինչ լավ ա, մեր մոտ թեթեւ ա: Մի քանի շուն ուներ, շներ էր պահում նաեւ դիրքերում, հաճախ ասում էրՙ եթե կյանքում ինչ-որ մի բան ես անում, մինչեւ վերջ արա, կեսից չպետք է հիասթափվես:

Նարեկի հորաքուրը նշում է, որ տան փոքրն էր, բայց մտածում էր, որ ինքը պետք է օգնի բոլորին:

Շատ ճարպիկ էր եւ անմիջական. երբ արձակուրդ էր գալիս, պարտադիր բոլոր հարազատներին, ընկերներին պիտի տեսներ, զրուցեր, սակայն շատ քիչ էր բարձրաձայն արտահայտվում:

Նարեկի դասղեկըՙ Շողիկ Մնացականյանն արցունքներն աչքերին ասում է. «Երբ լսեցի Նարեկի զոհվելու լուրը, մի պահ քարացա, կարծես կոկորդս խեղդում էր, չէի կարողանում խոսքեր գտնել, խոսելու ունակությունս կորցրել էի: Դասղեկական իմ դասարանի ուրախ, պայծառ, կյանքով լեցուն տղաներից մեկն էր… Ցավում եմ, որ նրա մասին խոսելիս արդեն անցյալով եմ խոսում: Նա միշտ մեզ հետ է լինելու, մեր մտքում, մեր առօրյայում: Միշտ ասում էր. ընկեր Մնացականյան, գլուխ չեմ գովում, բայց հետագայում, ա՛յ կտեսնեք, թե ես ինչպիսի մարդ կդառնամ…»:

Նարեկի դասընկերուհիներից Գայանենՙ մեծ ցավով ասում է.

– Ես դասընկեր եմ կորցրելՙ Նարեկն էր… Անունը սուրբ էր, հիմա էլ ինքը սրբացավ: Սկզբում թվում էրՙ երազ է, կարթնանանքՙ կանցնի: Իսկ հիմա ճիշտ հակառակն էՙ չենք ուզում արթնանալ, որ նրա պատկերը չանհետանա, որ չզգանք, չգիտակցենք, չապրենք այդ գիտակցմամբ… Մենք դասընկեր ենք կորցրել, բայց գտել ենք մեր հերոսին, մի նոր Նարեկ ենք գտել ՙ պայքարող, մարտնչող, ընկնողՙ հանուն հայրենիքի, ապրող, հավերժ ապրող Նարեկ, մենք գտել ենք մեր հաղթանակած Նարեկին:

Որպես նյութի հեղինակ եւ Նարեկի մոտիկ դասընկեր, իմ հերթին ցանկանում եմ ասել, որ դասարանական բոլոր չարաճճիություններն իրականանում էին իմ մտքով, եւ իրականանումՙ Նարեկի թեթեւ ձեռքով: Բայց դե ամենավերջում Նարեկն ամեն բան վերցնում էր իր վրա եւ միայնակ կրում պատիժըՙ զերծ պահելով բոլորին ավելորդ խոսակցություններից:

Իսկ այսօր նույն հաջողությամբ դու քո վրա վերցրեցիր կրակը, որպեսզի մենք շարունակենք ապրել: Նարե՛կ, բայց արի ու տես, որ մենք քեզ մի ամբողջ կյանք ենք պարտք…
ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամին ոչ թիրախային հրթիռներ է թափում Ստեփանակերտի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Հայերը ինքնաձիքով ԱԹՍ են խփում և հետ վերցրած դիրքում եռագույնը ծածանելով աղոթում (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Հաջորդ գրառումը

Հայերը ինքնաձիքով ԱԹՍ են խփում և հետ վերցրած դիրքում եռագույնը ծածանելով աղոթում (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական