Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Մեղրու միջանցքը» կվերահսկեն ռուս սահմանապահները

Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ճանապարհային, երկաթուղային և հաղորդակցության այլ ուղիների անվտանգությունը հսկելու են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

Այս մասին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք հայկական բանակը ներգրավված է լինելու այդ միջանցքի անվտանգության ապահովմանը։

Նախարար Հարությունյանը շեշտել է, որ Հայաստանը, ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը, սակայն բանակի ներգրավվածության հարց այժմ օրակարգում չկա։

@combatanalytics