Իրանական հայտնի լրատվամիջոցներից մեկի ղեկավար Կ. Ջաֆարին ի ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքվի զինված ուժերի, Էրդողանի բանակի, իսլամական ծայրահեղականների և Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) կողմից քառակողմ հարձակումը Արցախում հայկական զինված ուժերի վրա ուղղակի սպառնալիք է Իրանի համար:
Այս մասին հայտնում են թալիշական լրատվամիջոցները:
«Իրանի չեզոքությունը այս պատերազմում վտանգավոր է և հղի բազմաթիվ սպառնալիքներով: Իրանի կառավարությունը պետք է պատշաճ կերպով նախազգուշացնի պաշտոնական Բաքվի նման հետևանքների մասին:
Այս հարցն անմիջականորեն առնչվում է Իրանի պետական անվտանգությանը»- գրում է Ջաֆարին: