Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները

06/01/2021
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լաուրա ՍարգսյանԶորամասերից մեկի քահանա, սարկավագ Իշխան Քամալյանն իր գնդի զինվորների հետ հավասար անցավ 44-օրյա արցախյան պատերազմի ողջ դժվարությունները։ Նա շատ բան տեսավ և վերաիմաստավորեց, պնդում է՝ պատերազմից ուժեղ դուրս եկավ։

Պատերազմի ժամանակ, ինչպես և խաղաղ կյանքում հրաշքներ լինում են, հատկապես, եթե հավատաս դրան։ Ավելին, երբեմն այնպես է ստացվում, որ նույնիսկ ամենաանհավատները հետո սկսում են հավատալ Աստծուն։

Զորամասերից մեկի քահանան՝ սարկավագ Իշխան Քամալյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ անձամբ է բազմիցս բախվել հրաշքով ավարտվող պատմությունների։

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис

© SPUTNIK / ARAM NERSESYANՍարկավագ Իշխան Քամալյանը զինծառայողների հետ

Քամալյանը հոգևոր կյանքով փոքր տարիքից է հետաքրքրվել։ Պապը քահանա է եղել, և հենց նա է Սուրբ գիրքը բացահայտել թոռան համար։ Այդ օրվանից տղան գիտեր, թե կյանքում, որ ուղղությունը պետք է ընտրի։ Քամալյանը գնաց պապի հետքերով։

Առանց Աստծո գործը գլուխ չեկավ…

Քամալյանի հետ տեղի ունեցածն այն դեպքերից է, երբ ասում են՝ Աստծո ձեռքն անպակաս էր։ Վերջին պատերազմի ժամանակ մի օր Զինավան ոստիկաններով ավտոբուս է ժամանում, ոստիկաններին հաշվառման էին կանգնեցնում զինկոմիսարիատում։ Հանկարծ այդ ավտոբուսին անօդաչուի արկ է հարվածում։ Հրաշքով այդ պահին ավտոբուսը դատարկ էր, ավելին՝ արկը չի պայթում։ Ինքը` Քամալյանը, հարվածի պահին ավտոբուսին շատ մոտ էր կանգնած և կարող էր ամենաքիչը ծանր վիրավորում ստանալ…

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис

© SPUTNIK / ARAM NERSESYANՍարկավագ Իշխան Քամալյանը

Քամալյանը նշեց, որ մյուսների հետ էլ նման պատմություններ են եղել։ Օրինակ՝ լեգենդար «Եղնիկներ» զորամասի սարկավագի հետ։ Նրա՝ տնից դուրս գալու պահին շենքի վրա «Սմերչի» հրթիռ է ընկել։ Տունը գրեթե անմիջապես փլուզվել է, բայց սարկավագը հրաշքով ողջ  է մնացել։

 Գդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենան

© PHOTO : FACEBOOK / ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄ – ՏԱՀՈՒՅՍ / DIOCESE OF TAVUSH OF THE ARMENIAN APOSTOLIC CHURCHԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

Նման մի անհավանական պատմություն էլ տեղի ունեցել զորամասերից մեկի քահանա, սարկավագ Դավիդ Հովհաննիսյանի հետ։ Մարտական գործողությունների ընթացքում մի օր Հովհաննիսյանը մեքենան լցնում է պարենով, որը պետք է առաջնագիծ հասցներ։ Մեքենայի վրա կամիկաձե անօդաչուից արձակած արկ է ընկնում։ Բայց չի պայթում, ու Հովհաննիսյանը ողջ է մնում։

Քամալյանի կարծիքով՝  բոլոր այս դեպքերում օրինաչափություն է նկատվում։ Եկեղեցականը համոզված է՝ Աստված է իրենց փրկել։ Նա հիշում է, որ ինքն էլ զինվորների խմբի հետ հաճախ ստիպված է եղել կանգ առնել ճանապարհին որևէ հատվածում և սպասել, մինչև անօդաչուների ձայնը կմարի, որպեսզի կարողանան շարունակել ճանապարհը։ Նույնիսկ նման դեպքերում տպավորություն էր ստեղծվում, որ Աստված իրենց կանգնեցնում է, որ պաշտպանի։

«Պատերազմից հետո ինձ ավելի ուժեղ եմ զգում, այլ կերպ նայում աշխարհին։ Այն ինչ ապրում ես խաղաղ ժամանակ` իռացիոնալ իրականություն է», – ասաց Քամալյանը։

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис

© SPUTNIK / ARAM NERSESYANՍարկավագ Իշխան Քամալյանը

Հարցին՝ արդյոք եղե՞լ են պահեր, երբ վախի զգացում է ունեցել, Քամալյանը պատասխանում է, որ բոլոր զգացողությունները, այդ թվում նաև վախը, տրված են ի վերուստ։ Նա որպես հոգևորական պարզապես պարտավոր էր սառնասրտություն պահպանել նույնիսկ ամենադժվար պահերին, երբ մահվան աչքերին էր նայում։

Մահվան աչքերին նայելիս

Քամալյանը պատերազմի 44 օրերին իր զորամասի զինվորների կողքին է եղել։ Նա հնարավոր ամեն կերպ սատարել է նրանց, երբեմն՝ նույնիսկ իր լուռ ներկայությամբ։ Սարկավագը նշում է, որ լինում են պահեր, որ հոգևորականի միայն ներկայությունը մեծ ուժ է տալիս զինվորներին, նրանք տեսնում են, որ միայնակ չեն։

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис

© SPUTNIK / ARAM NERSESYANՍարկավագ Իշխան Քամալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ

Պատերազմի ցանկացած օրը նա չի կարող մոռանալ, բայց մի դեպք նրա վրա հատկապես ազդել է։ Ծանր մարտերից մեկն էր, նա զինվորների հետ միասին թաքստոցում էր, ոչ ոք չէր խոսում, միայն մի ծանր զգացողություն կար։

«Մեր հայացքները հանդիպեցին, և հայացքներում անծայրածիր հույս ու հավատ էր։ Խաչը դրեցի նրանց գլուխների վրա ու աղոթեցի։ Աստծո օգնությամբ մեզ հետ ոչինչ չպատահեց։ Այդ դրվագն հիշելու եմ ամբողջ կյանքում, այն իմ կյանքում շատ բան փոխեց», – ասաց Քամալյանը։

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис

© SPUTNIK / ARAM NERSESYANՍարկավագ Իշխան Քամալյանը զինծառայողների հետ

Հոգևորականը համոզված է, որ իրենց առաքելությունը շատ կարևոր է ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ։ Նրանք օգնում են զինվորին, որպեսզի վերջիններս գտնեն իրենց։ Քամալյանի պրակտիկայում եղել են դեպքեր, երբ այլ դավանանք ունեցող կամ անհավատ զիվորներն Աստծուն են դարձել։

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис

© SPUTNIK / ARAM NERSESYANՍարկավագ Իշխան Քամալյանը զորամասի սրբատեղիի մոտ

Զինվորների ցանկությամբ իրենց զորամասի բակում Սուրբ Սարգսի մատուռ էին սկսել կառուցել։ Պատերազմի պատճառով շինարարությունը կանգնեցվեց, սակայն այն կվերականգնվի արդեն 2021 թվականի ապրիլին։

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис

© SPUTNIK / ARAM NERSESYANԶորամասի սրբատեղին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Կամ մահ, կամ ազատություն». գիտակցված մահի գնացած հետախույզ Թաթուլ Հակոբյանը (ֆոտո)

Հաջորդ գրառումը

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Հաջորդ գրառումը

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական