Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կամ մահ, կամ ազատություն». գիտակցված մահի գնացած հետախույզ Թաթուլ Հակոբյանը (ֆոտո)

06/01/2021
- Պատերազմ

26-ամյա հետախույզ, հատուկջոկատային Թաթուլ Հակոբյանն իր ջոկի հետ մեկնել էր մի առաջադրանքի կատարման, որից ողջ վերադառնալու հավանականություն գրեթե չկար: Թաթուլն իմացել էր, թե ուր է գնում եւ առաջինն էր գնալու ցանկություն հայտնել։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չասացին, թե ինչ առաջադրանք է եղել, սակայն վստահեցրին, որ տղաները կատարել են այն: Վերադառնալիս անօդաչու թռչող սարքը հարվածել է Թաթուլի ավտոմեքենային և նա զոհվել է»,- NEWS.am-ին պատմեց Թաթուլի ընկերը՝ Գարիկ Գրիգորյանը։

Թաթուլը զոհվել էր պատերազմի 22-րդ օրը։ Մինչեւ այդ նա պարբերաբար զրուցում էր  ընկերների, ընտանիքի հետ, որոնք մինչեւ հիմա պահել են Թաթուլի ուղարկած հաղորդագրությունները՝ բոլորը նույն հետգրությամբ՝ «կամ մահ, կամ ազատություն»:

«Հայրենիքն իր կյանք էր: Ասում էր՝ ամեն ինչ սկսվում ու վերջանում է հայրենիքի հանդեպ սիրուց: Ամեն ինչ պետք է տանք հայրենիքին: Իր աշխատանքն ու ողջ պատերազմը շատ մեղմ էր ներկայացնում: Շատ բաներ ես իմացա իր մարտական ընկերներից, օրինակ, որ Թաթուլը կարող էր հակառակորդի դաշտն ամբողջությամբ ականապատել և վերադառանալ: Թաթուլի ջոկի տղաները պատմում էին, որ իրենց համար և խստապահանջ և հոգատար հրամանատար է եղել: Ամեն ինչ անում էր, որ իր ջոկն առաջինը լինի: Եթե տղաներից մեկը սխալ էր ունենում, առանձին նրան ասում էր այդ մասին, բայց բոլորի մոտ պաշտպանում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Թաթուլ Հակոբյանի կինը՝ Անահիտ Ալեքսանյանը:

Պատերազմի ժամանակ Թաթուլը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել, սակայն մնացել է մարտի դաշտում։ Մի անգամ էլ նրա ղեկավարած ջոկը շրջափակումից 19 զինծառայողի է հանել:

«Մեր հեռախոսազրույցներից մեկի ժամանակ ինձ պատմեց, որ Օմարից դիրքեր են հետ վերցրել ու գնացել են Ջաբրայիլ, որտեղ շրջափակումից հանել են 19 զինծառայողի։ Հետո իրենք են շրջափակման մեջ հայտնվել, բայց ոչնչացրել են թշնամուն: Մնացած մանրամասների մասին իմացել եմ Թաթուլի մահվանից հետո իր մարտական ընկերներից: Վահագն Ասատրյանը Թաթուլի հրամանատարն էր  ու մտերիմ ընկերը: Վահագնի զոհվելը Թաթուլը շատ ծանր էր տանում ու առավել կատաղի էր պատերազմում: Միայնակ մտնում էր  հակառակորդի դիրք ու բոլորին ոչնչացնելով՝ մյուս ծայրից դուրս էր գալիս: Կարծես գերբնական ուժով օժտված լիներ: Պատերազմի օրերին բեկորային շատ վնասվածքներ էր ստացել, բայց փյունիկի նման վեր էր հառնում, իրեն թափ տալիս ու ասում՝ ես անմահ եմ»,- ասաց Թաթուլ Հակոբյանի ընկերը՝ Գարիկ Գրիգորյանը։

Թաթուլ Հակոբյանը 2016 թվականից աշխատանքի էր անցել պաշտպանության նախարարությունում՝ որպես հետախույզ ծառայելով հատուկ ջոկատում: Մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին և տավուշյան մարտերին: Սիրիայում իրականացրել էր խաղաղապահ առաքելություն, պարգևատրվել ՀՀ եւ ՌԴ գերատեսչական, մարտական մեդալներով: Ընկերները պատմում են, որ Թաթուլն արտագնա աշխատանքի շատ առաջարկներ էր ստանում արտերկրից, բայց մերժում էր, իսկ արտերկրում ապրող իր ընկերներին էլ միշտ հորդորում էր վերադառնալ Հայաստան:

«Ես ապրում եմ  Իսպանիայում, և իմ ու Թաթուլի վեճի միակ թեման դա էր: Անընդհատ ինձ ասում էր, վերադարձիր հայրենիք, ամեն ինչ կարող ենք միասին ստեղծել մեր հայրենի հողի վրա, մեզնից է կախված»,- նշեց Թաթուլի բանակային ընկեր Արմեն Պետրոսյանը:

Արմենը հիշում է՝ ծառայության ժամանակ ցանկացած հերթափոխ Թաթուլն իրականացնում էր «Գինի լիցը» երգելով և «դհոլ-զուռնայի» ուղեկցությամբ:

«Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ուսումնական գումարտակն ավարտելուց հետո տեղափոխվեցինք դիրք պահող գումարտակներ: Ես 14 օր մնում էի դիրքերում, Թաթուլը՝ զորամասում, ապա՝ հակառակը: Հերթափոխներից մեկի ժամանակ Թաթուլը պատմեց, որ ծխելիս են եղել, երբ դիրքի ավագը տեսել ու զգուշացրել է չծխել, երկրորդ անգամ նկատելիս արդեն գլանակները նետել է խրամատից դուրս: Մեր ու ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը 70 մետր էր: Ինձ ասաց՝ եթե ծխախոտ չունենաք, կարող եք վերցնել: Պատասխանեցի՝ ո՞ր մեկի քաջությունը կհերիքի այնտեղ հասնելու: Ասաց՝ դե տես՝ ես ոնց եմ վերցնում: Թաթուլը սողալով գնաց ու բոլոր գլանակները հավաքվեց»,- պատմեց Արմենը Պետրոսյանը:

Թաթուլը մեկ որդի ունի՝ մեկուկես տարեկան Մոնթեն: Երազում էր ևս երեք զավակ ունենալու մասին, անգամ նրանց անուններն էր արդեն որոշել՝ Նժդեհ, Սյունե և Սոսե:

«Մոնթե Մելքոնյանն իր համար իդեալ էր: Ասում էր՝ ամեն մեկս Հայաստանի համար Մոնթե պետք է դառնանք: Մոնթեն դեռ չէր ծնվել, բայց Թաթուլն արդեն որոշել էր մեր առաջնեկի անունը: Մոնթեն շատ է կարոտում հորը: Մի նկարից մյուսին է վազում ու համբուրում հորը: Երբ Թաթուլ անունն է լսում, հոր նկարն է բերում և նրան ցույց տալիս: Մի անգամ, երբ գնացինք Թաթուլի շիրիմի մոտ, Մոնթեի ներկայությամբ չկարողացանք խունկ ծխել: Մոնթեն ձեռքով բռնել էր խնկամանը և թույլ չէր տալիս խունկ ծխել հոր վրա: Իր վերջին հաղորդագրության մեջ Թաթուլը գրել էր, որ մեզ իր կյանքից շատ է սիրում և որ Մոնթեին իր տղա մեծացնեմ»,- ավելացրեց Անահիտ Ալեքսանյանը:

Թաթուլ Հակոբյանը նահատակվել է հոկտեմբերի 19-ին Ջաբրայիլում: Հուղարկավորվել է հոկտեմբերի 22-ին Հրազդան քաղաքի ազատամարտիկների պանթեոնում:

News.am
Նախորդ գրառումը

Ճապոնական լրատվամիջոցները Կուրիլյան կղզիների համար Ռուսաստանի դեմ պատերազմի սցենար են գրել

Հաջորդ գրառումը

Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Հաջորդ գրառումը

Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական