536.898 մարդ մայիսի 3-ից նախաձռնված ստորագրահավաքին ասել է իր «ՈՉ»-ը Արցախի հանձնմանը։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է անց կացրել, որը տևել է մայիսի 3-ից մինչև հուլիսի 20-ը։ Մասնակցել է 536.898 ՀՀ քաղաքացի և իր ստորագրությամբ հայտնել դիրքորոշում՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշմումն անընդունելի է։
Թագուհի Թովմասյանը կես միլիոնից ավելի ստորագրությունների տրցակներով այսօր ասուլիս է հրավիրել ու հայտնել ստորագրահավաքի արդյունքը։ Նա վստահ է, որ եթե ստորագրահավաքը շարունակեր, ավելի շատ «ՈՉ Արցախի ադրբեջանացմանը» ստորագրություն էր հավաքվելու։