Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն՝ Արցախի հարցով զբաղվելու, առավել ևս՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշում կայացնելու

536.898 մարդ մայիսի 3-ից նախաձռնված ստորագրահավաքին ասել է իր «ՈՉ»-ը Արցախի հանձնմանը։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է անց կացրել, որը տևել է մայիսի 3-ից մինչև հուլիսի 20-ը։ Մասնակցել է  536.898  ՀՀ քաղաքացի և իր ստորագրությամբ հայտնել դիրքորոշում՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշմումն անընդունելի է։

Թագուհի Թովմասյանը կես միլիոնից ավելի ստորագրությունների տրցակներով այսօր ասուլիս է հրավիրել ու հայտնել ստորագրահավաքի արդյունքը։ Նա վստահ է, որ եթե ստորագրահավաքը շարունակեր, ավելի շատ «ՈՉ Արցախի ադրբեջանացմանը» ստորագրություն էր հավաքվելու։