Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց Եռագույնը բարձրացվեց նաև սահմանամերձ Արծնիում

08/05/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» Հայաստանի սահմանամերձ գյուղերում  ՀՀ դրոշի տեղադրման նախաձեռնությունը շարունակվում է:

  Հայոց եռագույնն այսօր  տեղադրվեց  Լոռու մարզի Արծնի սահմանամերձ գյուղում:

«Ազնիւ գործակցությամբը գյուղին վարչական ղեկավար պարոն Խաչիկ Էգնատոսյանին եւ օրհնությամբը Տաշիր համայնքի հոգեվոր հովիւ գերապատիւ Հայր Ներսես Գալստյանին, մեր Հայրենիքին դրօշը բարձրացաւ գյուղի մուտքին, Արցախյան ազատամարտերուն ընթացքին զոհված քաջարի հայորդիներուն հիշատակը հավերժացնելու համար կանգնած հուշարձան-խաչքարին հարևանությամբ: Դրոշի տեղադրման արարողությունը, որ նախատեսված էր ապրիլի 30-ին եւ կլիմայական աննպաստ պայմաններուն բերումով հետաձգված էր մեկ շաբաթով, տեղի ունեցավ մայիսի այսօր՝ ժամը 13։00-ին»,- Azg.am-ին պատմեց  «Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման ներկայացուցիչ Սևակ Հակոբյանը։

Եռագույնի տեղադրման արարողությունն ուղեկցվեց համերգային կատարումներով.  Ելույթ ունեցան  երիտասարդ արվեստագետ Վարուժան Գալտակյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:

Արարողությանը  հրավիրված էին  հայրենատեր հայորդիներ.   «Վասն Հայրենյաց» շարժման անունից  ելույթ ունեցավ Վահագն Չախալյանը: Նա մեկ անգամ ևս  շեշտեց շարժման  «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության նպատակները։

 Սահմանամերձ գյուղերում՝ բարձունքի վրա, տեսանելի վայերում Հայոց Եռագույնը տեղադրելու նպատակը ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների շրջանում  Եռագույնի հանդեպ հարգանքն ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջը համախմբելը։

Ներկաներից  սրտաբուխ  ելույթ ունեցավ Արսեն Միրիջանյան:

Հիշեցնենք, որ Եռագունը տեղադրվում է արդեն երրորդ սահմանամերձ գյուղում։ Նախաձեռնության հովանավորը  ԱՄՆ Ֆլորիդայից բարերարներ Ալեքս և Դորալիսիա Նահապետյաններն են։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,  նախաձեռնության շրջանակում առաջին դրոշը տեղադրվել է մարտի 5-ին, Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա գյուղում, իսկ երկրորդը՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի Արտանիշ սահմանամերձ գյուղում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲ ՀԱՄԲԵՐՈՒԹԵԱՆ ԲԱԺԱԿԸ ԿԸ ՅՈՐԴԻ

Հաջորդ գրառումը

Մարդիկ աստիճանաբար սկսում են ավելի շատ ընկալել իրողությունը, որ թշնամիների խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել. պատգամավոր

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026
Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Մարդիկ աստիճանաբար սկսում են ավելի շատ ընկալել իրողությունը, որ թշնամիների խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել. պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական