Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդիկ աստիճանաբար սկսում են ավելի շատ ընկալել իրողությունը, որ թշնամիների խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել. պատգամավոր

08/05/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը այցելել է մարզեր։ Նա ներկայացնում է իրավիճակը մարզերում.
Վերջին շրջանի պարբերական այցերը մարզեր և մարզաբնակ հայրենակիցների հետ զրույցները վեր են հանում օրինաչափություններ, որոնց կարծում եմ արժե անդրադառնալ (գրառման մեջ սեփական տպավորություններն են)։
1․ Երբ գործընկերների հետ ամփոփում ենք մարզային այցելությունները, առաջին եզրակացությունը, որն արձանագրում ենք հետևյալն է․ հանրային կարծիքը զգալիորեն փոխվել է նաև վերջին մեկ տարվա համեմատությամբ։ Բոլոր մարզերում, ցանկացած բնակավայրում, միանգամայն ոչ ֆորմալ շփումներում հազվադեպ են հանդիպում իշխող ուժի գործողությունները և հայտարարությունները ակնհայտորեն պաշտպանող քաղաքացիներ։
2․ Միևնույն ժամանակ աճում է քաղաքական ուժերի նկատմամաբ ընդհանուր անվստահությունը և սա սնուցվում է հենց իշխանական քարոզչական մեքենայի կողմից։ Բոլոր ուժերի նույնականացումը, ՀՀ բոլոր ղեկավարների միջև հավասարության նշան դնելը,
«դե մեկ է ոչինչ չի փոխվի», «ով էլ լինի նույնն է լինելու», «Հայաստանը դաշնակիցներ չունի, մենակ ենք մնացել թուրքերի դեմ», «ռուսները մեզ գցում են» նարատիվները հիմա իշխանական պրոպագանդստների գլխավոր թեզերն են, որոնք հաճախ կարող ենք լսել Հայաստանի ամենատարբեր անկյուններում։
3․ ՀՀ բոլոր մարզերում, ամենատարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ այս կամ այն կերպ զգում են անվտանգային համակարգի փլուզման հետևանքները և ունեն տարբեր աստիճանի արտահայտված մտահոգություններ։ Մենք չենք հանդիպել մարդու, ում անվտանգային հարցերը չեն հուզում, այլ հարց է, թե ում են մարդիկ հասցեագրում այդ հարցերը։ Այստեղ կա լրջագույն խնդիր՝ իշխանական պրոպագանդային հաջողվում է որպես այդ հարցերի հասցեատեր ներկայացնել արտաքին ուժերին, դաշնակիցներին, ոչ իշխանական ուժերին՝ իրենցից պատասխանատվությունը հեռացնելու համար։
4․ Որդեգրվել է անվտանգային ճգնաժամը կենցաղային խնդիրներին անդրադարձով քողարկելու մարտավարություն։ Տարբեր համայնքներում հսկայական գումարներ են ծախսվում մարդկանց համար տեսանելի խնդիրների թվացյալ լուծման համար (ասֆալտապատում, ջրագծերի խնդիրներ, տարբեր շինությունների թեկուզ կոսմետիկ վերանորոգումներ)։ Կապ չունի, որ օրինակ մոտավորապես մեկ տարի առաջ այս իշխանությունների կողմից կառուցված, Իրանի հետ Հայաստանը կապող միակ ռազմավարական Գորիս-Կապան ճանապարահի տարբեր հատվածներ քարուքանդ են ու կախված եղանակային պամաններից հաճախ դառնում են դժվարանցանելի կամ գրեթե անանցանելի։ Նույն պատկերն է բոլոր մնացած դեպքերում։ Աշխատանքը արվում է նույն որակով բոլոր վայրերում։ Արդյունքում անընդհատ անհրաժեշտություն է առաջանում վերադառանալ ոչ վաղ անցյալում արված աշխատանքին՝ ստեղծելով բուռն և կարևոր գործունեության իմիտացիա։
Այստեղ խնդիր է առաջանում ոչ իշխանական ուժերի համար։ Անհրաժեշտություն կա ավելի մեծ ջանքեր գործադրել կենցաղային խնդիրներ և անվտանգային խնդիրներ կեղծ հակադրությունից դուրս գալու համար։ Չկա լրիվ առանձին և վերացական անվտանգային խնդիր, այն մշտապես շաղկապված է մարդկանց կյանքի հետ, ավելին՝ անհնար է անվտանգային խնդիր լուծել առանց մարդկանց մյուս խնդիրները կարևորելու և միմյանց հետ ունեցած կապը ցույց տալու։
5․ Չնայած հսկայական պրոպագանդիստական ջանքերին, այտուհանդերձ դեռևս չի հաջողվել մարդկանց շրջանում նվազեցնել Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքների աստիճանը։ Այս հարցում էական դեր ունեն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն ու Թուրքիայից հնչող հայտարարությունները։
Մարդիկ աստիճանաբար սկսում են ավելի շատ ընկալել իրողությունը, որ թշնամիների խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել։ Սակայն այս առումով դեռևս շատ աշխատանք կա անելու։
6․Չնայած այս ամենին բոլոր բնակավայրերում կա իշխող ուժի նկատմամբ ռադիկալ տրամադրված մարդկանց խումբ ում միակ պահանջը իշխանափոխության օրակարգն է։ Այս մարդկանց թիվը ևս աճել է անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:
Նկարում մի դրվագ է մարզային հանդիպումներից։ Փորձում ենք դահլիճային հանդիպումներին զուգահեռ՝ անպայման նաև նաման խմբակային հանդիպումներ կամ առանձնազրույցներ ունենալ, որտեղ մարդիկ ավելի անկաշկանդ են կարողանում արտահայտել մտքերը և կիսվել մտահոգություններով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց Եռագույնը բարձրացվեց նաև սահմանամերձ Արծնիում

Հաջորդ գրառումը

Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նորից կհանդիպեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը նորից կհանդիպեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական