«Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ, բայց միևնույն ժամանակ ասում եմ՝ օրենքը հավասար է բոլորի առաջ, և յուրաքանչյուր միջադեպ ՀՀ-ում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա։
Տարբեր առիթներով ես խոսել եմ զոհված զինվորների հարազատների հետ, ոչ տիկին Գայանեի, բայց մյուսների հետ՝ այո։ Փոխադարձ հարգանք կա մեր միջև»,-դատական հերթական նիստին գնալու ճանապարհին լրագրողներին ասաց Աշոտ Փաշինյանը։
Ոստիկանները թույլ չտվեցին, որպեսզի լրագրողների ու Աշոտ Փաշինյանի զրույցը շարունակվի, և նրան ուղեկցեցին դատարանի դահլիճ։
Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննարկվում է դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշումը, թեև պաշտպանական կողմն այդպիսի միջնորդություն չի ներկայացրել։ Աշոտ Փաշինյանը ևս հայտնել է, որ նիստը դռնփակ անցկացնելու ցանկություն չի հայտնել։ Լրագրողներին թույլ չեն տվել մտնել դատարանի տարածք։
Կարդացեք նաև՝
Դուրս թռա մեքենայից, քանի որ իմ կամքին հակառակ էին Եռաբլուր տանում. Աշոտ Փաշինյան