Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եռադեմ Ադրբեջան. չբացահայտված խարդավանքներ. Մաս 2

30/10/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջան անունով 3-րդ կեղծ պետությունը հորինվեց Սովետական Միության փլուզումից հետո, որն այսօրվա Ադրբեջանն է, որին ևս Արցախը չի պատկանում։

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հիմնահարցի պատմաքաղաքական և միջազգային իրավունքների հիմքերի վերլուծությամբ զբաղվող պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն Azg.am-ին տված հարցազրույցի առաջին հատվածում ևս փաստերով ապացուցում է, որ արհեստածին Ադրբեջան կոչվող առաջին և երկրոդ կազմավորումներում ևս Արցախը ներգրավված չի եղել։

Մանասյանը պատմում է. «1991 թվականի օգոստոսի 30-ին հռչակագրով  և հոկտեմբերի 18-ին պետական անկախության սահմանադրական ակտով մերօրյա ադրբեջանական հանրապետությունը հրաժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը և վերականգնել է 1918-20 թթ. Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել։

1991 թվականի օգոստոսի 30-ին, երբ ադրբեջանցիներն ընդունել են պետական վերականգնման հռչակագիր, Լեռնային Ղարաբաղի բոլոր ղեկավարները, պատգամավորները՝ տեղականից մինչև մարզային, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել են ադրբեջանական հանրապետությանը չպատկանող տարածքներում։ Առաջին կետով ասվում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը վերականգնել է 1918-20 թթ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը՝ հռչակում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։

Ինչպես արդեն ներկայացրել ենք Ալեքսանդր Մանասյանի հետ զրույցի առաջին մասում  ադրբեջանական առաջին հանրապետությունը եղել է ապօրինի, այն թուրքերն են հիմնել, երկրորդ Ադրբեջանը հիմնել է ռուսական բանակը՝ դարձյալ ապօրինի, այս երկրորդի ապօրինի լինելն ընդունել է նաև ադրբեջանական երրորդ հանրապետությունը՝ կազմավորված 1991 թվականին։

Ալեքսանդր Մանասյանը ներկայացնում է պատմական փաստեր.

«Սահմանդրական ակտում ասվում է՝ ռուսները մտել են, օկուպացրել, դա ապօրինի է։ Այսինքն՝ Խորհրդային ադրբեջանն ապօրինի է որակվել նաև այսօրվա Ադրբեջանի կողմից։ Դա նշանակում է, որ ապօրինի է նաև Լեռնային Ղարաբաղի բռնակցումը։

Արցախցիները հույս են ունեցել, որ եթե Սովետական Միությունը վերանում է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն կճանաչվի։ Բայց Եվրոպայի և Արևմուտքի մտադրություններն այլ են եղել։ Նրանք որոշել են հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները ճանաչել նախկին միութենական հանրապետությունների սահմաններով։ Արևումտքը հարցրել է՝ համաձա՞յն եք այս պայմաններին ու չափանիշներին, ըստ որոնց՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է հարգվում, ատոմային զենքը արգելվում է, սպառազինությունները կրճատվում են և այլն։ Նախկին խորհրդային հանրապետությունները հավաքվում են Ալմա Աթայում, հիմնում ԱՊՀ-ն, Եվրոպան այդ քայլը ողջունել է և ամեն պետության հետ սկսում հարաբերվել՝ ընդունո՞ւմ եք իմ առաջարկած չափանիշները։

 Բայց Եվրոպան իր համար չի պարզել՝ այդ ո՞ր Ադրբեջանն է եկել Ալմա Աթա։ Եթե դա ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն է՝ թուրքերի կողմից ստեղծված, ուրեմն նախկին Սովետական Ադրբեջանի հանրապետությունը չէ, եթե ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետությունն է՝ ռուսական բանակի ստեղծած, այդպիսի հանրապետություն ևս չկա, որովհետև այդ հանրապետությունը  նույնիսկ Բաքուն է  անվավեր ճանաչել։ Ահա այսպես եռադեմ Ադրբեջանը ամեն տեղ ներկայանում է՝ տարբեր դեմքերով՝ նայած, թե իրեն ինչպիսի Ադրբեջան լինելն է ձեռնտու։ Եվ եռադեմ Ադրբեջանի խարդավանքները մինչև հիմա չեն բացահայտվում»։

Մանրամասները՝ տեսանյութում.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ

Հաջորդ գրառումը

«Ֆլեյտայի թագուհին» Հայաստան է գալու

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Նորություններ

Փաշինյանը 2001թ. 800 դոլարով հոդված գրեց անմեղ մարդու դեմ. փոխխմբագիր

15/04/2026
Տեսադարան

Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան

15/04/2026
Հաջորդ գրառումը

«Ֆլեյտայի թագուհին» Հայաստան է գալու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական