2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի նախօրդ օրը, Նիկոլ Փաշինյանը Հ1-ում Պետրոս Ղազարյանի հյուրն էր։ Ասաց՝ թող Ալիևն այնպես չանի, որ էնպիսի բաներ ասեմ՝ Ադրբեջանը ներսից պայթեցնեմ։ Մենք սա լսեցինք հաղորդման անոնսում, իսկ հաղորդումն այդպես էլ եթեր չհեռարձակվեց։
Ու արդեն 3 տարի սպասում ենք, թե Փաշինյանը երբ ու ինչ կոմպրոմատներ է հանելու, որ Ադրբեջանը ներսից պայթեցնի։ Աչքներս ջուր կտրեց, կոմպրոմատը չկա ու չկա։ Փոխարենն ինքն է Ալիևի դիմաց նստում՝ խեղճացած, նվաստացած, ասես ոչ թե ինքն Ալիևի դեմ կոմպրոմատ ունի, այլ՝ Ալիևն՝ իր դեմ։ Տպավորթյունն այդպիսիեն է, անկասկած։
Բազմակի ստանդարտներով խաղերն Արևմուտքի ու Ռուսաստանի հետ. ռուսներին ասում է՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետը հաստատ կատարելու եմ, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Սյունիքիում լինելու է ձեր վերահսկողությամբ, գնում է Արևմուտք, ասում՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու եմ ու ռուսներին հանեմ տարածաշրջանից։
ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուրադ Շարմազանովը Փաշինյանի այս քաղաքականությունը որակում է խիստ վտանգավոր, որովհետև արդյունքում շահում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Ռուսներին տարածաշրջանից հանելով՝ Արևմուտքն իր ներկայացուցիչ է նշանակելու Թուրքիային։
Խաղաղության մասին իսպառ մոռացեք։ Ի՞նչ խաղաղություն, եթե ունենք երկու ագրեսիվ, հայատյաց հարևան։ Այդ ո՞ր միամիտը կարող է մտածել, թե մի օր Թուրքիան ու Ադրբեջանը չեն երազի հային ու Հայաստանը վերացնել։ Քանի այս տարածաշրջանում կա հայկական գործոն, մեր պայքարն այդ երկու երկրի դեմ պետք է շարունակվի։
Մանրամասները՝ տեսանյութում.