Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երևանում օդի աղտոտվածությունն անթույլատրելիի սահմանում է

Հիդրոօթերեւութաբանության եւ  մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երեւանում մթնոլորտային օդի որակը՝ մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 4 օրերին, Նոր-Նորքում՝ մայիսի 30-ին, մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում եւ Արաբկիրում բոլոր 4 օրերի ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։