Երբ մենք կռվում էինք որպես ՊԲ-ի ներկայացուցիչներ, երբ տարբեր երկրներում մեր զինվորները մասնակցում էին մրցույթների ու վերադառնում մեդալներով, ոչ ոք չէր ասում՝ դուք ՀՀ քաղաքացի չեք, ՊԲ-ն էլ ոչ մի նշանակություն չունեցող կառույց է։ Հիմա հանկարծ ՊԲ-ը դարձավ զրո, սպաներն էլ՝ ոչինչ։
Դուք հասկանո՞ւմ եք, որ հենց հիմա օգնում եք Ադրբեջանի իշխանություններին՝ ազատվել Արցախից ու արցախցիներից, ազատվել մեր իրավուքնների պաշտպանության խնդիրներից. բողքում են արցախցի սպաները։
Նրանք զինվորական թոշակ չեն ստանում։ ՀՀ իշխանությունները որոշել են, որ պետբյուջեից այդ գումարը նրանց չեն հատկացնելու, մինչդեռ անցյալ տարվա բյուջեի հաստատումով մինչև այս տարվա դեկտեմբեր, հաստատված կարգով արցախցի սպաները պետք է թոշակ ստանան։ Այդ դեպքում ո՞ւր են գնում այդ գումարները. հարցնում են արցախցիները։
Մանրամասները՝ տեսանյութում.