Ատամնաբուժական ոլորտում եթե փոքր բիզնես աշխատի՝ ամսական 1 միլիոն դրամ շրջանառությամբ, եթե ծախսերը՝ աշխատավարձ, տարածքի վարձ, նյությութածախս, հանում ենք,տակը մնում է 200 հազար դրամ։ Եթե մինչև հիմա 1 միլիոնի դեպքում 50 հազար շրջանառության հարկ էինք վճարում, հիմա վճարելու ենք 100 հազար դրամ. ասաց Կառավարության շենքի դիմաց տնտեսվարողների բողոքի ակցիային մասնակցող ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը։
Ստացվում է, որ պետությունը մեր եկամուտի հետ 50-50 է մտնում. նկատեց նա։
2018 թվականին ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ Սաշիկի 50-50-ը մենք օրինականացրել ենք, լեգիտիմացրել ենք։ Իրենք ուզում են բյուջեն մեծացնել, բայց դա չպետք է լինի մանր ու միջին բիզնեսի հաշվին։ Մենք ունենք բանակի հզորացման հարց, բայց դա չպետք է լինի տնտեսության քայքայման հաշվին։ Բյուջեն մեծացնելու համար թող պարգևավճարները չեղարկեն. բաղոքում են 5 տոկոսանոց շրջհարկը 10 տոկոս դարձնելու հարկայաին քաղաքականության դեմ պայքարող տնտեսվարողները։
Եթե մենք 10 տոկոս գնագոյացման համար հիմնավորում պահանջենք, 1000 տոկոս համոզված եմ, որ չեն կարողանալու հիմնավորել։ Ֆինանսների նախարարությունում նստած ոչ մի պաշտոնյա ոլորտին չի տիրապետում. համոզված է Հովհաննես Գևորգյանը։