30 տարվա մանկավարժը ստանում է 50 հազար դրամ։ Ժամերը կրճատվում են, կրճատվում է նաև աշխատավարձը։
Ուսուցչին թույլ չեն տալիս թեմատիկ պլանից շեղվել, բայց մյուս կողմից էլ ասում են՝ ուսուցչի աշխատանքը ստեղծագործական է։
Մանկավարժները նորարաություններին դեմ չեն, միայն թե դրանք բովանդակային առաջխաղացում բերեն, ոչ թե ձևական բնույթ կրեն։
Նրանք ԿԳՄՍՆ նոր պահանջները հրաժարվում են կատարել։
Ամեն օր էլեկտրոնային մատյանում գրագրություն անել չեն կարող։ Մտնում են 6-րդ դասարաններ, բոլորի համար առանձին-առանձին պետք է օրվա պլա՞ն գրեն, ի՞նչ անհեթեթություն է պահանջում նախարարությունը։ Կամ մեկ այլ պահանջ՝ գրեք, թե ինչ նյութեր եք օգտագործում դասի ժամանակ։ Ուսուցիչներն ասում են՝ դասաժամի ամբողջ ընթացքը նկարագրելն ի՞նչ իմաստ ունի։ Դեռ բավական չէ, պահանջում են գրել դասի նպատակոն ու վերջնարդյունքը։
Մանրամասները՝ տեսանյութում․