Հայկ Կոփնջորյանը չի բացառել, որ պետական գաղտնիքի հրապարակման պատճառով հնարավոր է՝ իրավապահները զբաղվեն Հովիկ Աղազարյանով։
Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ Գլխավոր դատախազը նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի ԱԺ։ Ասաց, որ դրան միշտ պատրաստ է։
Քպ-ից հեռացված պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ կարող է հարցազրույցների ընթացքում ասել եմ մի բան, որը չէր կարելի ասել։
«Ես չեմ հիշում այնպիսի մի դեպք, որ նպատակամղված՝ էսօր էս եմ ասել արտահոսք, հետո էն եմ ասել արտահոսք…
Ո՞նց ա եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ։ Երբ Քյարամյանի հետ կապված ինձ հետ հարցաքննություն է տեղի ունեցել, իմ հեռախոսը առգրավել են։ Հեռախոսս 10 օրից ավել գտնվել ա քննիչի մոտ։ Քննիչն ասեց, որ իրենց հետաքրքրում են միայն էն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ, էդ գործով։ Ասեցի՝ բայց ընդեղ բաներ կան, որ կարող ա կարդաք, կարդացեք, հիմա տղա եք։ Բայց նենց չլինի, որ հրապարակեք։ Քննիչն ասեց՝ պարոն Աղազարյան, էս ինչե՞ր եք ասում, դուք գիտեք՝ ո՞ր պետության մեջ եք։ Ես նենց հպարտ կեցվածք ընդունեցի.. բայց պարզվում ա, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։ Ո՞վ ա տվել, ի՞նչ նպատակով՝ չգիտեմ»,- ասաց Աղազարյանը։
Նա տեղեկացրեց. «7 տարի տարբեր հատուկ ծառայությունները՝ աղջիկ, տղա… անձնական նամակների միջոցով գրում են ինձ։ Ով ինչ ձևով գրում ա, էդ ձևով էլ պատասխանում եմ, ով ուրիշ բան ա թույլ տալիս, ես ավելի ուրիշ բան եմ թույլ տալիս։ Ես կուզեի՞, որ իմ էդ էղած-չեղածը հրապարակվեր։ Իհարկե, չէի ուզի։ Ես երեխա վախտվանից պրոբլեմին չեմ շրջվել մեջքով, ես նայել եմ պրոբլեմի աչքերին ու լուծել եմ էդ պրոբլեմը։ Ոչ մեկը չի կարա ասի՝ ես քու սենցնունենցը, ես էլ ասեմ՝ գիտե՞ք ինչ, ես քու մակարդակին չեմ իջնելու։ Ինքը մի հատ կասի, 10 հատ կստանա։ Հիմա 2 լրագրող ու մեր խմաբկցությունից 2 հոգի էթանք էտի կարդանք ծերից ծեր»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ անձնական բնույթի ի՞նչ ինֆորմացիա է հրապարակվել, բարոյականության հանրային նորմերի խախտում, օրինակ՝ սիրուհի կա՞։
«Սիրուհի ունենալն ինչ ա, հարցագործություն ա՞։ Ես կուզե՞մ, որ էդ ինֆորմացիան հրապարակեն։ Իհարկե, չեմ ուզի։ Է թող հրապարակեն, էնքան հրապարակեն, հոգնեն։
Սքրին-շոթերը առիթ ա, սարսափելի բաներ ա, մի քանի ամիս հետո կպարզվի»,- ասաց Աղազարյանը։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի հեռախոսի մեջ եղած ինֆորմացիայի հիման վրա նրան հեռացրել է Քպ-ից։ Այս հանգամանքի վերաբերյալ Աղազարյանը ասաց.
«Նիկոլ Փաշինյանին բառացի ասեմ եմ՝ պարոն վարչապետ, ես ձեզ խնդրում եմ, ես ձեզ աղաչում եմ, ձեր խնդրանքը հետ կանչեք, որովհետև այն արդարացի չի։ Ինքը ասեց՝ չեմ կարող, ասի՝ ես էլ չեմ կարող»
Վարչեպետը քիչ հնարավորություններ ունի, որպեսզի կանխարգելի մեր այլասերվածությունը, այդ թվում՝ իմ. ավարտեց Աղազարյանը։