Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար պետբյուջեից ծախսվել է 16 միլիարդ դրամ. Գեղամ Մանուկյան

Ոստիկանության տեղեշարժերի և գործողությունների համար կա պետական պահպանության ծառայության կազմակրպում միջոցառումը, որի համար 2023-ին ծախսվել է 8 միլիարդ 20 միլիոն դրամ։ Հասարակական կարգի պահպանության և անվտանգության համար հատկացվել է 7 միլիարդ 942 միլիոն դրամ. Գեղամ Մանուկյանի  հարցին պատասխանեց Ֆինանսների նախարար Վահե  Հովհաննիսյանը։

Իսկ Գեղամ Մանուկյանը նրան հարցրել էր, թե ոստիկանների տեղաշարժի,  Հայաստանի տարբեր հատվածներում Փաշինյանին ուղեկցելու, 2 հոգանոց հանրահավաքի համար Հայաստանի տարբեր մարզերից հազարավոր ոստիկաններ Երևան բերելու, Կառավարության շենքը 24-ժամյա ռեժիմով հսկելու, Փաշինյանին հանրությունից պաշտպանելու, նրա վախերը փարատելու  համար Ոստիկանությանը որքա՞ն գումար է հատկացվում պետբյուջեից։

Պարզվեց՝ 16 միլիարդ դրամ։