Քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիժվածք անվանած Սամվել Վարդանյանը ծեծի է ենթարկվել այնպիսի պայմաններում, որն իրավապաշտպաններին ստիպում է համոզվել, որ ամեն ինչ նախապես պլանավորված է եղել, ու ոստիկանները մասնակցել են հանցանքին։
Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է, որ քպ-ական պատգամավորին վիժվածք ասողը պետք է խստորեն պատժվի։ Բռնության կոչով ու սպառնալիքների լեզվով է խոսել նաև իշխանական քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։
Սամվելին բերման են ենթարկել, ձերբակալել ու տարել Կենտրոնի ոստիկանություն։ Այնտեղ պահելուց հետո տղային երեկ Կենտրոնի ոստիկանությունից պետք է տանեին ձերբակալվածների պահման վայր։
Մեկ-երկու րոպե մեքնան գնում է ու կանգ առնում։ Քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ուղեկցել են Սամվելին, ասել են, որ գնում են բնական կարիքները հոգալու։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կասկած չունի, որ միզելն ընդամենը պատրվակ է եղել. Սամվելի ձեռքերին ձեռնաշղթա է եղել, անպաշտպան ու մենակ, ու հենց այդ պահին դիմակավորված անձինք նրան մեքենայից հանել են, տարել մի քիչ այն կողմ ու սկսել դաժանաբար ծեծել։
«Սա քաղաքական արարք է, քաղաքական հաշվեհարդար, որը կազմակերպել է Քպ-ն, իսկ ոստիկանությունը հանցակից է, մասնակից»,-վստահ է Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում