Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական տվյալներով այս պահին Բաքվում է պահվում է 55 հայ. ևս 80-ի ճակատագիրը պարզելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում. Սիրանուշ Սահակյան

30/11/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո էլ գերեվարված անձինք դեռևս գտնվում են Ադրբեջանում, արդեն իսկ խոսում է ձախողումների մասին։ Որպես կանոն՝ ակտիվ ռազմական գործողությունների ավարտին տեղի է ունենում գերիների փոխանակում, և թեև գոյություն ունի Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն՝ անհապաղ ազատ արձակելու գերեվարված անձանց, այդ երկիրն արհեսատականորեն միջադեպ ստեղծեց, որի հիմնալան նպատակը նոր գերեվարումներ կատարելն էր, այսօր կայացած մամուլի ասուլի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին և բարձրաձայնել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին։ Երկրորդ՝ Հայաստանը կարծես թե ընդունեց այն խաղի կանոնները, որ գերիների ազատ արձակումը պետք է կապված լինի քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ. մարդասիրական խնդիրները կապակցվեցին քաղաքական խնդիրների հետ, ինչի արդյունքում բոլոր գերեվարված անձինք պահվում են որպես պատանդներ՝ քաղաքական պահանջների բավարարում ստանալու նպատակով»,- ասաց բանախոսը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ պաշտոնական տվյալներով այս պահին Բաքվում է պահվում է 55 հայ՝ քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ և քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ։ Նրանցից 6-ը քաղաքացիական անձինք են, 41-ը՝ ռազմագերի, ևս 8-ը՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա. վերջիններս համարվում են քաղբանտարկյալներ։

«Բայց սա ընդամենը պաշտոնական թվաքանակ է։ Սրանից զատ՝ Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերի և քաղաքացիական անձինք, որոնց ճակատագիրը պարզելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։

Հատկանշական է, որ գերիները մինչ այժմ չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մեխանիզմի հետ։ Այցելությունները եղել են բացառապես ԿԽՄԿ-ի կողմից՝ շատ դեպքերում ուշացած՝ նույնիսկ պաշտոնայների մասով։

Ինչ վերաբերում է հայրենադարձված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, նրանք տվել են ցուցմունքներ վատ վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ, հետևաբար կարծում ենք, որ Ադրբեջանում խոշտանգումները կանխող մեխանիզմներ չկան և Բաքվում պահվող հայ գերիները  հիմա էլ ենթարկվում են վատ վերաբերմունքի»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ թեև միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են Ադրբեջանում փաստահավաք գործությունություն ծավալել, սակայն այդ երկրի իշխանություններից որևէ արձագանք չեն ստանում։ Դրան հակառակ՝ շատ արագ մուտքի թույլտվություն տրվում է ադրբեջանամետ միջազգային մանդատներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհի ամենամեծ այսբերգը կարող է գոյություն չունենալ

Հաջորդ գրառումը

Հիմա էլ դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքեր են ուզում բարձրացնեն․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

Հիմա էլ դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքեր են ուզում բարձրացնեն․ «Հրապարակ»

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական