«Սոսկալի հարցազրույց էր Հ1-ի եթերում. ԱՄՆ դեսպանն ասում է՝ Ղարաբաղում ապրող մարդիկ, չի ասում՝ արցախահայությունը, այլ՝ Ղարաբաղում ապրող մարդիկ… կարող են խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում։ Հաղորդավարն էլ չի ուղղում նրա խոսքը»,- ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի մասնակից արցախցիներից մեկն է ֆիքսել դեսպան Քրիստինա Քվինի խոսքը։
Արցախցիները նամակ էին բերել ԱՄՆ դեսպանատուն, ուզում էին հանձնել դեսպանին՝ պահանջելով պարզաբանել՝ ինքն ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների կյանքը Ադրբեջանի տիրապետության տակ։
Այդրբեջանը համարյա 7 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը։ 120 հազար մարդ թերսնված է, հղիներ, երեխաներ են մահանում, չկա վառելիք, դեղորայք, վաղվա նկատմամբ հույս։
Այդ նույն ցեղասպան Ադրբեջանը կթողնի՞, որ արցախցիները հանգիստ, խաղաղ ապրեն իրենց հայրենիքում, իհարկե, չի թողնի. համոզված են հադրութցի տեղահանվածները։
Մենք ինչպե՞ս պահանջենք օտար երկրներից առաջ տանել Արցախի ինքնավարության, ինքնորոշման իրավունքի հարցը, եթե Հայաստանի իշխանություններն այդ խնդրից ձեռքները լվացել են ու տեր չեն կանգնում արցախցիների իրավուքններին. ասում են արցախցիները։
Եթե ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, մենք այլ երկրների ղեկավարներից, միջազգային կառույցներից պահանջենք, որ նրանք հակառա՞կն ասեն. ասում են արցախցիները։
Այն, ինչ իրագործում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ, հումանիտար աղետ չէ, մեծ քաղաքականություն է։ Ցավալին այն է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հումանիտար խնդրից այն կողմ, ոչ մի հարց չեն բարձրացնում։ 7 ամսվա շրջափակման հետևանք են համարում հումանիտար ճգնաժամը, այնինչ իրենք էլ գիտեն, որ Արցախը հայաթափելու, արցախցիներից ազատվելու, նրանց բնաջնջելու նպատակով է ամեն ինչ արվում։
Մանրամասները՝ տեսանյութում.