Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

 Եթե Ուկրաինան չհաղթի, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու հարցն ընդհանրապես չի դրվի

Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, սակայն անդամակցության ընթացակարգը չի նախատեսում ժամանակային շրջանակ և հիմնված է բոլոր պայմանների կատարման վրա. հայտարարել են Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները։

ՆԱՏՕ-ի կանոնակարգում ասվում է, որ դաշինքն ընդունում է, որ «Ուկրաինայի ճանապարհը դեպի լիարժեք եվրաատլանտյան ինտեգրում բխում է  անդամակցության գործողությունների ծրագրի անհրաժեշտությունից»:

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է՝  եթե Ուկրաինան չհաղթի պատերազմում, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցը ընդհանրապես չի դրվի։