Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեկ գիշերվա ընթացքում անհետացած երկիր». օկուպացված Արցախի մասին. ՅանգՄին Սկիես

22/03/2026
- Նորություններ, Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի 129 երկիր այցելած հարավկորեացի ճանապարհորդական բլոգեր ՅանգՄին Սկիեսն (YoungMin Skies) այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ և պատմել է անձնական տպավորությունների ու հույզերի մասին։ Նա նկարագրել է, թե ինչ է պատահել տարածաշրջանին 2023 թվականից հետո։

«Մեկ գիշերվա ընթացքում անհետացած Էթնիկ հայրենիք»

Հեղինակն Արցախը նկարագրում է մի հող, որտեղ հայերն ապրել են դարեր շարունակ։ Նա նշում է, որ տարածաշրջանն, ըստ էության, անհետացել է «մեկ գիշերվա ընթացքում», երբ ամբողջ հայ բնակչությունը՝ մոտ 120 հազար մարդ, ստիպված է եղել լքել իրենց տները։ Բլոգերը պատմում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը, օգտվելով ՔՈՎԻԴ-19 համավարակից, Թուրքիայի հետ համատեղ հարձակվել է Արցախի վրա և արդյունքում էթնիկ զտումներ իրականացրել տարածաշրջանում։

Շինհրապարակներ՝ հիշողության փոխարեն

2026 թվականին հայտնվելով Արցախում՝ բլոգերը բախվել է արմատապես փոխված իրականության։ Մի կողմից, կա պետական ​​վերակառուցման լայնածավալ ծրագիր. ավերված քաղաքները վերածվում են «խելացի» քաղաքների, կառուցվում են նոր ենթակառուցվածքներ, և իրականացվում է «Մեծ վերադարձ» նախագիծը: Մյուս կողմից, կա հայկական ներկայության համակարգված վերացում. կառույցները քանդվում կամ վերակառուցվում են, տեղանունները փոխվում, իսկ այն ամենը, ինչ հիշեցնում է նախկին բնակիչներին, հետևողականորեն անհետանում է։

Վերահսկվող նարատիվ

Ճանապարհորդությունը տեղի է ունեցել խիստ վերահսկվող պայմաններում՝ կազմակերպված խմբի կազմում՝ ուղեկցորդներով, որոնք փոխանցում էին միայն իրադարձությունների պաշտոնական տարբերակը: Հեղինակը պատմում է, որ արդեն Ստեփանակերտում ուղեկցորդը սկսել է ներկայացնել միակողմանի նարատիվ. տարածաշրջանի նախկին բնակիչներին անվանում «անօրինական վերաբնակիչներ», իսկ միակողմանի նարատիվ պարտադրելու փորձերն ակնհայտ էին ամբողջ շրջագայության ընթացքում: Ամբողջ ճանապարհորդության ընթացքում բարձր հնչում էր ադրբեջանական երաժշտություն, բլոգերը հեգնանքով մեկնաբանել է. «Այո, այո, մենք հասկացանք, որ Ադրբեջանում ենք»:

Ստեփանակերտում առաջին վայրը «Դեդո Բաբո» հուշարձանն էր: Բլոգերը նշել է, որ հուշակոթողը համակարգված կերպով վանդալիզմի է ենթարկվում:

Քարոզչությունից զատ, նա միաժամանակ գործնական դժվարությունների է հանդիպել: Հեղինակը պատմել է բյուրոկրատիայի, չաշխատող կայքերի և զբոսաշրջության ոլորտում բացահայտ խարդախության մասին: Նա բացատրեց, որ ներկայիս իրականության մեջ մենակ ճանապարհորդելն անհնար է. միայն գիդի ուղեկցությամբ:

undefined (1).png (4.52 MB)
undefined (2).png (4.11 MB)

«Կյանքիս ամենադժվար ճանապարհորդությունը»

ՅանգՄին Սկիեսը տեսածը անվանեց իր ամբողջ ճանապարհորդությունների ամենադժվար փորձառությունը: Նա ավերված քաղաքները համեմատել է Մերձավոր Արևելքում պատերազմների հետևանքների հետ՝ ընդգծելով, որ մարդածին ողբերգություններն ամենուրեք նույն պատկերն ունեն: Իբրև կորեացի՝ հեղինակն անձնական զուգահեռ է անցկացնում իր երկրի ճակատագրի հետ և խոսում է հայրենիքի և պատմական հիշողության կորստի ցավի մասին:

Բլոգերը եզրափակում է. «Հաղթողները կարող են վերաշարադրել պատմությունը, սակայն դա տեղի ունեցածը չի փոխում: Աշխարհը պետք է հիշի, քանի որ հազարամյակների ընթացքում կառուցված մշակույթն ու ժառանգությունն ի վիճակի են անհետանալ հաշված օրերի ընթացքում»:

«Միգուցե հայերը մի օր կրկին կարողանան այցելել այնտեղ, սակայն միայն հյուրի կարգավիճակով: Այն երբեք այլևս նրանց տունը չի լինի»,- եզրափակել է հեղինակը:

undefined (3).png (2.62 MB)

Աղբյուր՝ NEWS. AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք. Տիկինը Փաշինյանին նեղը գցեց

Հաջորդ գրառումը

Մահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը. Թրամփը ուրախ է դատախազի մահվան առիթով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026
Նորություններ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին

06/06/2026
Նորություններ

3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

06/06/2026
Հաջորդ գրառումը

Մահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը. Թրամփը ուրախ է դատախազի մահվան առիթով

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապալվել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական