Եվ ըստ էության՝ կարելի է համարել, որ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավն սկսված է, թեև անհերքելի է տպավությունը, որ այն սկսվել է դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Սուրմալուի պայթյունի ողբերգական համայնապատկերին Ավինյանը նկարահանվեց իր ողջ հմայքով ու տվեց նախընտրական խոստումներ։
Հետո եկան մետրոյի կայարանների մասին խոստումների ժամանակները, երբ Կառավարության նիստին Երևանի ծրագրերը ներկայացրեց ոչ թե Երևանի քաղաքապետը, այլ Տիգրան Ավինյանը։
Ժողովուրդն իմաստուն էր, երբ Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելուց հետո Երևանի քաղաքապետարանն անվանեց Երևանի փոխքաղաքապետարան։
Հոգ չէ, թե Հայաստանի ու Արցախի սահմաններին թշնամու ուժերի կուտակումներ կան, թե Ադրբեջանը 5 կետերի ստորագրման պարտադրանքին այլընտրանքի հնարավորություն է թողնում մեզ՝ մեծ պատերազմ, թե Արցախը 3 ամսից ավելի շրջափակված է։
Հայաստանի իշխանությունների համար կյանքն ուրախ է ու բերկրալից։
Ու պետք է բոլոր ոլորտներն անխտիր ու անողոքաբար քպականացնել։