Եթե Փաշինյանը բանակցությունները չսկսեր իր՝ զրոյական կետից, ինչի հետևանքով տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, Հայաստանի ինքնիշխան տարածք մտան ադրբեջանցիները, կորցրինք Արցախը, ամեն ինչ այլ կերպ կլիներ, իսկ նա ուներ այլընտրանք։
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական տեսաուղերձով մերկացնում է Փաշինյանի քաղաքական քայլերը, որոնց նպատակը Արցախից ազատվելն ու Հայաստանի անվտանգությունը, լինել-չլինելու հարցը Ալիևի, Էրդողանի բռի մեջ դնելն է։
Սա փաստ է, որին առնչվում ենք ամեն օր, եթե Փաշինյանի նպատակը դա չլիներ, նա կարող էր շարունակել Մադրիդյան փաստաթուղթը շրջանառել բանակցային գործընթացում։ Իսկ այդ փաստաթուղթն ամրագրում է արցախցիների ինքնորոշման իրավունքը, նրանց քաղաքական կարգավիճակն ու ճակատագիրը որոշել հանրաքվեի միջոցով, որի արդյուքնները միջազգային հանրությունը, Ադրբեջանը, Թուրքիան ճանաչելու էին։
Չմոռանանք, որ Ալիևն ինքն է խոստովանել, որ 2016 թվականին փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։
Մադրիդյան փաստաթղթում ոչ մի տող չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ճիշտ հակառակը՝ Արցախի մասին է ամբողջը։
Այդ փաստաթուղթը ինքն իրենով խաղաղության համաձայնագիր է, որը հաստատելու էր կարգավորված հարաբերություններ Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև։
Եվ ուրեմն ինչո՞ւ է Փաշինյանը շրջանցում, մերժում այդ փաստաթուղթը։
Մանրամասները՝ տեսանյութում.