Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճանապարհի բացվելը միջոց է, իսկ նպատակն Արցախում ապրելն է

21/02/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը. «Հետադարձ հայացք, իրականություն և հեռանկարներ» խորագրով հանդիպման բանախոսներն էին արցախյան շարժման ակտիվիստներ Դավիթ Իշխանյանն ու Եղիշե Առուշանյանը: Թեզը, թե շարժումը հեղափոխություն էր, Առուշանյանը չի ընդունում. պարզաբանում է՝ այն խորհրդային միության դեմ չէր, այլ՝ հանուն ազգային արժանապատվության:

«88 թվականին մենք մարդկանց մեջ ոչինչ չփոխեցինք, մենք ուղղակի մարդկանց մեջ արթնացրինք այն, ինչը նրանց մեջ ոչ թե քնած էր, այլ գտնվում էր որոշակի կիսարթուն վիճակում: Ղարաբաղյան շարժումը 20-ական թվականներից չի մարել, 60-ական թվականներին մեծ ակտիվություն ուներ, և 85-88 թվականներին արդեն ծագող զարթոնքը ի մի բերելն էր»,- ասում է Արցախյան շարժման ակտիվիստ Եղիշե Առուշանյանը։

1988 թվականին իրադարձությունների էպիկենտրոնում երիտասարդներն էին՝ գուցե կյանքի մեծ փորձ չունեցող, բայց համարձակ, ինչն ապացուցեցին նաև որպես զինվոր՝ մարտադաշտում: Հետադարձ հայացք ձգելով՝ Դավիթ Իշխանյանն ասում է՝ պայքարը պսակվել է հաջողությամբ, քանի որ այն գաղափարական էր:

«Երիտասարդ սերունդը այսօր պետք է գիտակցի, որ հարատև պայքարի գաղափարը մեր ժողովրդին ուղեկցող հատկանիշներից և ուղեկցող ուղղություններից մեկն է: Հարատև պայքար՝ մենք դատապարտված ենք հարատև պայքար մղելու, և յուրաքանչյուր ոք պետք է դա հասկանա, ընդունի և առաջնորդվի դրանով»,- ասում է Արցախյան շարժման ակտիվիստ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

«Մենք դարձանք ոչ թե ինչ-որ անձի, ինչ-որ երևույթի, ինչ-որ մեկի ուղղորդած ընթացքի զինվորը, այլ մենք դարձանք հայ ժողովրդի, հայ ազգի զինվորները: Մեր պայքարը հանուն հայության էր, մեր պայքարը հանուն հայության միասնության էր, մեր պայքարը հանուն հայկական հողերի միասնության էր»,- ասում է Արցախյան շարժման ակտիվիստ Եղիշե Առուշանյանը

Ներկա դժվարությունների մասին երիտասարդների հարցերին պատասխանելիս արցախյան շարժման ակտիվիստները չեն շրջանցում բացթողումները, բայց հիշեցնում են՝ պետք է շարունակել հավատարիմ մնալ 88-ի գաղափարին ու ոգուն, ապրել Արցախում:

«Շատերի համար ճանապարհի բացվելն այսօր դարձել է նպատակ. սա միջոց է, նպատակը՝ մեր այստեղ ապրել, արարել, ստեղծագործելն է: Նախ մեր կորուստները պետք է կարողանանք վերականգնել, բնականաբար, մեր նահատակների կորուստը վերակագնելն ահնար է, բայց մյուս բոլոր կորուստների վերականգման գաղափարն ու նպատակը պիտի մեզ համար լինի ուղեցույց: Եվ, անշուշտ, մենք պիտի կարողանանք դասակարգել այն հիմնական խնդիրները: Երբ ունենանք այդ դասակարգումը, երբ  դասակարգված առաջնահերությունների մասին ունենանք պատկերացումներ, հայեցակարգային մոտեցումներ, ես կարծում եմ՝ մեր անելիքներն արդեն իսկ պարզ կլինեն»,- ասում է Արցախյան շարժման ակտիվիստ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե կա ցանկություն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, ապա պետք է ուղիղ բանակցություններով խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ սկսելով փոխվստահությունից. Սամվել Բաբայան

Հաջորդ գրառումը

Արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի, ու տարաշաշրջանում խաղաղություն կհաստատվի. Գարեգին Երկրորդ կաթողիկոս

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի, ու տարաշաշրջանում խաղաղություն կհաստատվի. Գարեգին Երկրորդ կաթողիկոս

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական