Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Պատահականությո՞ւն է, որ Պաղեստինի դրոշը բարձրացրած ֆրանսիացի պատգամավորը եկել էր Հայաստան

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ֆրանսիացի քաղաքական գործիչ, խորհրդարանի պատգամավոր, ծագումով հայ Սեբաստիան Դելոգուին  հարց է ուղղել՝ Ձեր կարծիքն այն մասին, որ պաշտոնական Երևանը ճանաչել է Պաղեստին պետությունը։

Նշենք, որ 2024 թվականի մայիսի 28-ին Սեբաստիան Դելոգուի  գործունեությունը  երկու շաբաթով կասեցվել է,  երկու ամսվա աշխատավարձը կրճատվել է այն բանից հետո, երբ  բարձրացրել է Պաղեստինի դրոշը իսրայելապաղեստինյան  պատերազմի ժամանակ,  Թել ալ-Սուլթանի կոտորածից հետո Պաղեստինի ճանաչման վերաբերյալ խորհրդարանական քննարկման ժամանակ:

Դելոգուն հարցազրույցի ժամանակ ասել է՝ հպարտ է, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետությունը, որովհետև դա մեկ ազգի կամ մեկ կրոնի պաշտպանություն չէ, այլ  համաշխարհային, համամարդկային իրավունք։

Ի դեպ, Դելոգուն երկու ամիս առաջ եկել էր Հայաստան։ Պատահականությո՞ւն է, որ Պաղեստին պետությունը ճանաչող ու Պաղեստինի դրոշը բարձրացնող ֆրանսիացի պատգամավորը գալիս է Հայաստան, որի ղեկավարը այդ այցից 2 ամիս անց պաշտոնապես հայտարարում է, որ ճանաչում է Պաղեստին պետությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։