Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իլյիչից մինչև Իլյիչ» ապրած Անաստաս Միկոյանը

01/05/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանը Կրեմլում պաշտոնավարել է 55 տարի։ Նա հակասական, վիճահարույց կերպար է, պատմական անձ, որը հրաշալի կերպով վարել է Խորհրդային Միության արտաքին հարաբերությունները, նրան են վստահվել ամենաբարդ ու խրթին բանակցությունները։

Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Անաստաս Միկոյանի թոռան՝ կոմպոզիտոր, պրոդյուսեր, երաժիշտ Ստաս Նամինի «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչև Իլյիչ. չորս  դարաշրջան՝ մեկ ճակատագիր» փաստագրական դրամայի շնորհանդեսը։ Նամինն իր պապի մասին գիրքը գրել է ռուսերեն, այն հայերեն է թարգմանել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Ստաս Նամինը 6 տարի իր պապին վերաբերող փաստաթղթեր ու վկայություններ է փնտրել տարբեր արխիվներում, որպեսզի նրա գործունեությունը ներկայացնի բացառապես փաստաթղթերով, պատմական վկայություններով հիմնավորված։

Անաստաս Միկոյանը, 55 տարի ծառայելով խորհրդային կառավարությունում, մեծ հեղինակություն է ձեռք բերել թե՛ կայսրության ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Ստաս Նամինն իր պապի մասին նաև ֆիլմեր է նկարահանել՝ դարձյալ փաստերով հիմնավորված ներկայացնելով Միկոյանի կյանքի ու գործունեության իրական պատմությունը, փակելով նրան վերագրվող կասկածելի, հորինված պատմությունների էջը։ Այս գրքով ու ֆիլմերով նա մերկացնում է Լեոնիդ Բրեժնևի՝ Միկոյանի մասին տարածած զրպարտությունները։

 «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչև Իլյիչ» ժողովածուի վրենագիրն էլ հումորային է՝ ցույց է տալիս այն ժամանակահատվածը, որն ապրել է Միկոյանը՝ Վլադիմիր Իլյիչ Լենինից մինչև Լեոնիդ Իլյիչ Բրեժնև։

Ո՞վ կմտածեր, որ Լոռվա Սանահին գյուղում ծնված Անաստատ Միկոյանը մի օր կդառնա Խորհրդային կառավարության ամենածանրահշիռ դեմքերից մեկը ու կվերածվի լեգենդի։

Անաստաս Միկոյանի կյանքն ու գործունեությունը բացառապես արխիվային փաստաթղթերով ներկայացնող ժողովածուի հայերեն թարգմանությունը տպագրվել է 500 օրինակով։ Այն չի կարող բոլոր հարցերի պատասխանները տալ, բայց համակողմանիրեն պատմում է Անաստաս Միկոյան պետական գործչի, դիվանագետի՝ դժվարին, վտանգավոր ու խութերով լի ճանապարհի մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին՝ Եվրոպական միություն տանող ճանապարհին. Լեքսման

Հաջորդ գրառումը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետի անունը աղմկոտ քրեական պատմության հետ է կապված. մանրամասներ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական