Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եթե նա ողջ լիներ, գուցե ամեն ինչ այսպես չլիներ. Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Արցախը ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք. Սոս Սարգսյանի խոսքերն են։

Ինչ լավ է, որ չտեսավ Արցախի կորուստն ու բռնագաղթած արցախցիներին։ Կգժվեր, հաստատ կգժվեր. ասում է նրա այրին՝ Նելլի Սարգսյանը։

Ես չեմ կարողանում Վարպետի գերեզմանին գնալ։ Ամաչում եմ, գնամ, ի՞նչ ասեմ։ Սա՞ էր նա մեզ պատգամել, ա՞յս սպասելիքներն ուներ մեզանից. ասում է Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը։

Հոկտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 94 տարեկան։

Վարպետի հիմնադրած Համազգային թատրոնում Սերգեյ Առաքելյանի «Սոս Սարգսյան» վերահրատարակված գրքի ու Վարպետի վիպակների և պատմվածքների ժողովածուների շնորհանդեսն էր։

Մանրամասները՝ տեսանյութում.